Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Մեկ գենի մուտացիան կարող է բացատրել շատ հիվանդությունների առաջացումը. news.am

Մեկ գենի մուտացիան կարող է բացատրել շատ հիվանդությունների առաջացումը. news.am

Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների (օրինակ՝ օմեգա-3 եւ օմեգա-6) արտադրության համար: Եթե այս ճարպաթթուների արտադրության գործընթացում օրգանիզմում խանգարումներ են տեղի ունենում, դա մեծացնում է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի առաջացման հավանականությունը:

Գիտնականները նաեւ պարզել են, որ FADS1 գենն ի հայտ է եկել մոտավորապես 6 մլն տարի առաջ եւ առկա է միայն մարդկանց ու շիմպանզեների մոտ: Քանի որ հագեցած ճարպաթթուներ չափազանց կարեւոր են ուղեղի զարգացման համար, հնարավոր է, որ հատկապես FADS1-ի առկայությամբ են մարդիկ այդպիսի արդյունավետ էվոլյուցիա ունեցել: Գիտնականների խոսքով՝ մոտավորապես 300 հազար տարի առաջ FADS1-ում մուտացիա է կատարվել, որի արդյունքում ճարպաթթուների արտադրության ուղղությամբ գենի «աշխատանքն» առավել արդյունավետ է դարձել, ինչը եւ մարդուն առավելություն է տվել:

Նախկինում մարդիկ օգտագործում էին օրգանիզմին անհրաժեշտ ճարպաթթուների՝ օմեգա-3-ի եւ օմեգա-6-ի բավարար քանակ (որոնցով հարուստ են ձուկը, միսը, ձուն եւ բանջարեղենը): Այժմ մարդու սննդակարգը փոխվել է, եւ սննդի մեջ օմեգա-6 հագեցած ճարպաթթուներ օգտագործում է ավելի շատ, քան օմեգա-3: Nucleic Acids Research ամսագրի հրապարակման հեղինակներից Գանգա Պանայի խոսքով՝ դրա հետեւանքով առավելությունը թերության է վերածվել:

FADS1 գենում մուտացիաները ներգործում են խոլեսթերինի, օգտակար ճարպերի, շաքարի մակարդակի վրա, կարող են մեծացնել ալերգիայի, ռեւմատիզմի, աղիների բորբոքային եւ այլ հիվանդությունների առաջացման հավանականությունը: Uppsala University-ի պրոֆեսոր եւ հետազոտության գլխավոր հեղինակ Կլաես Վադելիուսը նշել է, որ այս գենի աշխատանքի գիտական վերլուծությունը կօգնի նպատակային բուժում մշակել որոշ հիվանդությունների նկատմամբ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Терра
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ