ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Չինաստանում առաջին անգամ մարդու մասնակցությամբ գենետիկ գիտափորձ են կատարել. news.am
Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել:
Նրանք թոքերի քաղցկեղով հիվանդի արյան միջից դուրս են բերել իմունային բջիջները (T լիմֆոցիտները), այնուհետեւ CRISPR տեխնոլոգիա օգտագործել՝ PD-1 սպիտակուցը կոդավորող գենն անջատելու համար: Վերջինը թուլացնում է իմունիտետը՝ նպաստելով ուռուցքի աճին: Գիտնականները բջիջներ են աճեցրել՝ մեծացրելով դրանց քանակությունը, այնուհետեւ դրանք նորից տեղադրել մարդու օրգանիզմում: Հետագայում բժիշկները հետեւելու են փորձի մասնակցի վիճակին՝ պարզելու համար, արդյո՞ք գենային թերապիան կօգնի հաղթահարել հիվանդությունը:
Հետազոտողների խոսքով՝ գենոմի մոդիֆիկացիայի գործողությունը հաջող է անցել, եւ հիվանդն առաջիկայում նոր ներարկում կստանա: Բացի այդ, փորձերին կմասնակցեն եւս 10 հիվանդ, որոնց 2-4 ներարկում կանեն: Յուրաքանչյուր կամավորի կհետեւեն մինչեւ 6 ամիս՝ պարզելու համար, արդյո՞ք բուժումը կարող է լուրջ կողմնակի բարդություններ առաջացնել:
CRISPR-ը մանրէների ԴՆԹ-ի մասնիկներ են, որոնք իրենց մեջ համադրում են կրկնվող հատվածներն ու սփեյսերները: Վերջիններն իրարից տարբերվում են նուկլեոտիդների հաջորդականությամբ եւ տեղակայված են կրկնվողների միջեւ: Դրանք ԴՆԹ-ի մասնիկներ են, որոնք փոխառված են վիրուսներից կամ մակաբույծ-մանրէներից, եւ պատասխանատու են իրենց նմանակ-օտարածին գենետիկ նյութը ճանաչելու համար: Cas9 սպիտակուցները ճեղքում են մակաբույծի գեները:
02.12.2016 Կարդացեք նաև
07.02.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ