ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Գեները ճարպակալման ռիսկը մեծացնում են ընդամենը 40 տոկոսով. գիտնականներ. news.am
Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն, իսկապես, կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեներն այդ վտանգը մեծացնում են ընդամենը 40 տոկոսով: Դա նշանակում է, որ կա եւս 60-տոկոսանոց հավանականություն, որ ճարպակալում չի լինի, եթե մարդը վարի առողջ կենսակերպ: Brown University-ի հետազոտողները նկարագրել են գենը, մուտացիաները, որոնք ճարպակալման վտանգը մեծացնում են 30-40 տոկոսով:
Խոսքը CREBRF գենի մասին է: Ճարպակալման առաջացման մեջ դրա դերը պարզելու համար գիտնականները վերլուծել են Սամոայի ավելի քան 5000 բնակիչների գենոմները, որտեղ, ինչպես հայտնի է, ապրում է գեր մարդկանց հսկայական քանակ. տղամարդկանց 80 եւ կանանց 91 տոկոսն ունի ավելորդ քաշ: Պարզվել է, որ Սամոայի բնակիչների 25 տոկոսը CREBRF գենի տարբերակներից մեկի կրող է:
Այլ բնակիչների մոտ այդ տարբերակը բավական հազվադեպ է հանդիպում, սակայն տարածված են ճարպակալման հետ կապված այլ գեներ: Առավել հայտնի է FTO գենը: Սակայն, գիտնականների կարծիքով՝ չնայած CREBRF գենը հազվադեպ է հանդիպում, առավել հավանական է, որ այն բոլոր հայտնաբերվածներից ամենակարեւոր գենետիկ գործոնն է, քանի որ ճարպակալման վտանգն այն ավելի է մեծացնում, քան մյուս գեները:
Գիտնականների խոսքով՝ CREBRF գենի իրենց հատնաբերած տարատեսակը հրահրում է քաշի ավելացում. բջիջներն սկսում են ճարպի ավելի շատ պաշար հավաքել եւ ավելի քիչ էներգիա ծախսել: Գենի այսպիսի մուտացիան ավելի շուտ ամրապնդվել է սովի ժամանակաշրջանում, սակայն հիմա, երբ մարդիկ ավելի շատ են ուտում եւ ավելի քիչ շարժվում, այն կորցրել է իր կարեւորությունը, իսկ այն կրողները սկսել են ավելի հաճախ տառապել ճարպակալումից:
Գիտնականները, սակայն, պարզել են, որ գենետիկ այս տարբերակի կրողները, չնայած ավելորդ քաշին, չեն մտել շաքարախտի առաջացման մեծ ռիսկի խմբում: Այս հիվանդությունը նրանց մոտ նույնիսկ հազվադեպ է առաջացել, քան բնակչության այլ անդամների:
Հեղինակները նաեւ նշել են, որ գենետիկ հակվածությունը չպետք է որպես արդարացում ծառայի, եւ մարդիկ պետք է հետեւեն իրենց առողջությանը եւ ճիշտ սնվեն՝ անկախ այն բանից, թե ինչ գեներ ունեն:
16.08.2016 Կարդացեք նաև
Գենետիկ անձնագիրը յուրաքանչյուր անձի ԴՆԹ-ի տվյալների բազա է, որն արտացոլում է մարդու յուրահատուկ գենետիկ առանձնահատկությունները, որոշ հիվանդությունների նկատմամբ նրա նախատրամադրվածությունը կամ այդ հիվանդությունները սերունդներին փոխանցելու հավանականությունը...
11.01.2024
Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...
07.07.2020
Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...
10.02.2020
Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է...
07.02.2017
Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների...
15.12.2016
Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել...
02.12.2016
Շվեդիայում պատրաստվում են մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել: Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի...
29.09.2016
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ...
11.08.2016
Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...
10.08.2016
Fatal error: Uncaught mysqli_sql_exception: Data too long for column 'ip' at row 1 in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php:1148 Stack trace: #0 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(1148): mysqli_stmt->execute() #1 /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php(360): TableManager->queryInsert() #2 /home/med-practic.com/public_html/classes/flud_class.php(79): TableManager->doInsert() #3 /home/med-practic.com/public_html/classes/function.php(3700): Flud->addFludIp() #4 /home/med-practic.com/public_html/article_more.php(143): update_rating() #5 {main} thrown in /home/med-practic.com/public_html/classes/DatabaseManager_2.1.php on line 1148















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ