Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները մարդու ԴՆԹ-ում հայտնաբերել են «քաղաքակրթության և ծխելու գեն». 1in.am

Գիտնականները մարդու ԴՆԹ-ում հայտնաբերել են «քաղաքակրթության և ծխելու գեն». 1in.am

Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ տանել նեանդերթալյան մարդու հանդեպ և ժամանակակից մարդկանց թույլ է տալիս ծխախոտ ծխել առանց առողջությանն ավելի մեծ վնաս պատճառելու: Այս մասին նշված է Molecular Biology and Evolution պարբերականում տեղ գտած հոդվածում:

Գիտնականներն այսօր ակտիվորեն համեմատում են «Եվրոպայի աբորիգենների» ու նրանց մրցակից կրոմանյոնյան մարդու գեները՝ փորձելով հասկանալ, թե ինչու նեանդերթալյան մարդը, ով առավել սովոր էր Եվրոպայի կլիմային, վերացել է և չի թողել հետքեր՝ բացի մարդկային ԴՆԹ-ի 1-3 տոկոսից:

Գիտնականներին հաջողվել է գեների հետազոտությամբ հայտնաբերել «տեղաբնակների» հանդեպ մեր վտարանդի-նախնիների հաղթանակի հնարավոր պատճառը: Պարզվել է, որ խնդիրը եղել է AhR անվանմամբ գենի մեջ, որը պատասխանատու է բուրավետ ածխաջրածինների, տոքսինների հանդեպ թոքերի արձագանքի համար:

AhR-ը կառուցվածքով նման է նեանդերթալյան տարբերակին, որը տասնյակ անգամ զգայուն է այդ նույն նյութերի հանդեպ: Դա վկայում է, որ AhR գենը բացառիկ կարևորություն ունի մեր էվոլյուցիայի համար:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. ria.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ