Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Կենդանիների մահից հետո կյանքը շարունակվում է 48 ժամվա ընթացքում. tert.am

Կենդանիների մահից հետո կյանքը շարունակվում է 48 ժամվա ընթացքում. tert.am

Կենդանիների վրա կատարված նոր փորձերը ցույց են տվել, որ որոշ գեներ շարունակում են աշխատել մահից հետո 48 ժամվա ընթացքում, հաղորդում է Vesti.Ru լրատվամիջոցը։ Մարդկանց դեպքում մարմնի որոշ մասեր մահից հետո կարող են պահպանել իրենց կենսունակությունը։

Վերջին հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով կարելի է ենթադրել, որ մահացած մարդկանց գեներն էլ են կարող որոշակի ժամանակահատվածում ակտիվ մնալ։ Այս հայտնագործությունը կարող է մարդկային գործունեության երկու ոլորտին վերաբերող՝ օրգանների փոխպատվաստում ու փորձագիտական հետաքննություն, կարևոր հետևություններ կատարել։

Գիտնականներ Փիթեր Նոբլն ու Ալեքս Պոժիտկովը, ինչպես նաև նրանց գործընկերները Վաշինգտոնի համալսարանից, ուսումնասիրել են գեների ակտիվությունը մկների ու ձկների օրգաններում անմիջապես մահից հետո ու պարզել, որ դրանց ակտիվությունը համարյա չի նվազել։ Նմանատիպ հետազոտություն կատարվել է կենդանիների մահից չորս օր անց, որը վկայել է գեների ակտիվության նվազում։

Այսպիսով, տարբեր գործառույթներ կատարող հարյուրավոր գեներ «զարթնել են» անմիջապես մահից հետո։ Դրանք եղել են հիմնականում գեներ, որոնք պատասխանատու են պտղի զարգացման համար, ինչպես նաև՝ նախկինում քաղցկեղի հետ կապված գեներ։ Այդ գեների ակտիվությունն իր գագաթնակետին է հասել մահից մոտավորապես 24 ժամ անց։

Գիտնականները կարծում են, որ նմանատիպ գործընթաց կատարվում է նաև մարդկանց մոտ, այն տարբերությամբ, որ սրտամկանի կծկման ու վերքերի ապաքինման համար կարևոր մարդկային գեներն ակտիվանում են մահից հետո 12 ժամ անց։

«Ակնհայտ է, որ այս ոլորտում հետազոտությունները շարունակելու դեպքում մենք կստանանք կյանքի վերաբերյալ նոր ու օգտակար տեղեկություններ»,- եզրակացրել է Նոբլը։

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. epochtimes.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ