ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Գիտնականները Պարկինսոնի հիվանդության հետ կապված գեն են հայտնաբերել. news.am

Northwestern University-ի գիտնականները Պարկինսոնի հիվանդության հետ կապված երրորդ գենն են հայտնաբերել: Նրանց 20 տարի էր անհրաժեշտ` TMEM230 գենը հայտնաբերելու համար:
Ավելի վաղ հետազոտական այլ խմբերի արդեն հաջողվել էր այդ հիվանդության հետ կապված երկու այլ գեն հայտնաբերել` SNCA եւ LRRK2: Պարկինսոնի հիվանդության դեպքերի մոտավորապես 15 տոկոսը կապված են գենետիկ պատճառների հետ. հենց այդ գեներում մուտացիան է էականորեն բարձրացնում հիվանդանալու հավանականությունը:
Թիիպու Սադդիկի թիմը իր հետազոտությունները սկսել է դեռեւս 1996 թվականին` ուսումնասիրելով մեկ ընտանիք, որի 15 անդամ Պարկինսոնի հիվանդությամբ էր տառապում: Գիտնականները վերլուծել են ընտանիքի ե՛ւ առողջ, ե՛ւ հիվանդ անդամների գենոմները. ընդհանուր առմամբ, սեկվենացիայի է ենթարկվել 65 մարդու գենոմ:
Նրանց հաջողվել է հայտնաբերել 20-րդ քրոմոսոմի այն հատվածը, որի վրա, ենթադրաբար, տեղադրված էր այն գենը, որը պատասխանատու է հիվանդության ի հայտ գալու համար: Հետազոտողները 141 տարբեր գենի ավելի քան 90 000 տարատեսակ են ուսումնասիրել, որոնք առկա են առողջ մարդկանց եւ Պարկինսոնով հիվանդների մոտ, ինչը նրանց թույլ է տվել հայտնաբերել TMEM230 գենը: Ավելի վաղ այդ գենի մասին ոչինչ հայտնի չէր, բայց այժմ հետազոտողները կարողացել են պարզել, թե ինչ սպիտակուց է կոդավորում այն եւ ինչ գործառույթ է իրականացնում:
Գենով արտահայտվող սպիտակուցը կարեւոր էր սինապտիկ պարկիկերի ձեւավորման համար, որոնք նեյրոմեդիատորներ են պարունակում, օրինակ` դոֆամին: Հայտնի է, որ Պարկինսոնի հիվանդությամբ տառապողների մոտ դոֆամինի մակարդակը ցածր է. հեղինակները ենթադրում են, որ TMEM230 գենում մուտացիան ինչ-որ եղանակով ազդում է այդ նեյրոմեդիատորի արտադրության եւ տեղափոխման վրա: Հայտնի է, որ երկու այլ մուտացիաները եւս սինապտիկ պարկիկերի ձեւավորման խախտումներ են առաջացնում:
Կարդացեք նաև

Գենետիկ անձնագիրը յուրաքանչյուր անձի ԴՆԹ-ի տվյալների բազա է, որն արտացոլում է մարդու յուրահատուկ գենետիկ առանձնահատկությունները, որոշ հիվանդությունների նկատմամբ նրա նախատրամադրվածությունը կամ այդ հիվանդությունները սերունդներին փոխանցելու հավանականությունը...


Հանրապետական բժշկա-գենետիկական (ժառանգաբանական) խորհրդատվության կաբինետը մատուցում է գենետիկական օգնություն Հայաստանի բնակչությանը...


Արդյո՞ք ուռուցքով հիվանդի հարազատները գտնվում են ռիսկի խմբի մեջ. դեռևս ոչ այնքան պարզ թեմա: Իրականում քաղցկեղի և ժառանգականության միջև կա՞, արդյոք, կապ: Այս հարցը հրատապ է այնքանով որ քաղցկեղով հիվանդանալու...


Գիտնականները պարզել են, թե ինչու մեզնից որոշներին նյարդայնացնում են բաց բերանով սնվողները: Գլխուղեղի սքանավորումները ցույց տվեցին, որ չփչփոցի և բարձր շնչառության ձայների կտրուկ անտանելիությունն առաջանում է...


Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները հայտնաբերել են ամենատարբեր բազմաթիվ հիվանդությունների հետ զուգակցվող գենը: Դա FADS1 գենն է, որը պատասխանատու է հագեցած ճարպաթթուների...


Չինացի գիտնականներն ագրեսիվ քաղցկեղի բուժմանն ուղղված գիտափորձի շրջանակում առաջին անգամ մարդու օրգանիզմ CRISPR/Cas9 համակարգով մոդիֆիկացված գեներով բջիջներ են ներարկել...


Շվեդիայում պատրաստվում են մարդկային սաղմերի գենոմների խմբագրում սկսել: Այդ մասին հաղորդած` Karolinska Institute-ի հետազոտող Ֆրեդրիկ Լաններն արդեն CRISPR համակարգի օգնությամբ սաղմերի...


Ճարպակալմամբ տառապող որոշ մարդիկ մեղավոր են համարում իրենց գեները: Պարզվում է՝ գեներն, իսկապես, կարող են կապված լինել ճարպակալման հետ, սակայն նույնիսկ հզորագույն գեներն այդ վտանգը...


Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի ծագումնաբաններն անսովոր գեն և մուտացիա են հայտնաբերել, որը կրոմանյոնյան մարդուն «սովորեցրել» է դիմանալ խարույկի ծխին, ինչն օգնել է հաղթանակ...


Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն