Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները բացահայտել են տարօրինակ ԴՆԹ-ի գաղտնիքը. news.am

Գիտնականները բացահայտել են տարօրինակ ԴՆԹ-ի գաղտնիքը. news.am

Բացահայտվել է բջիջներում ԴՆԹ-ի բազմացման մեխանիզմը, որը երկար ժամանակ խույս էր տալիս գիտնականներից: Խոսքը ճյուղավոր կրկնակի պարույրների ի հայտ գալու մասին է, որոնք առաջանում են գենետիկ նյութի պատճենման դեպքում: Շեֆիլդի համալսարանի մոլեկուլային կենսաբանները կարողացել են ներթափանցել այդ գործընթացի մանրամասների մեջ: 

Ճյուղավոր ԴՆԹ-ն առկա էր ամերիկյան ժողովրդականություն վայելող «Գաղտնի նյութեր» սերիալում, որտեղ գլխավոր հերոսներից մեկը` ՀԴԲ-ի գործակալ Դանա Սկալլին ենթադրում էր, թե իր արյան մեջ գենետիկական նման կառույցների առկայությունն այլմոլորակայինների իրականացրած փորձարկումների նշան է: Սակայն իրական կյանքում «անոմալ» ԴՆԹ-ն մարդկանց օրգանիզմում ձեւավորվում է ամեն օր եւ պատճենման գործընթացի` ԴՆԹ-ի դուստր մոլեկուլի սինթեզման միջանկյալ արտադրանք է: 

Գիտնականներն առաջին անգամ պարզել են, թե ճշգրիտ ինչ է տեղի ունենում այդ պահին ԴՆԹ-ի հետ: Գործընթացում առանցքային դեր են խաղում ֆլեպ-էնդոնուկլեազի (flap endonuclease) ֆերմենտները, որոնք որոշակի մասերում ճեղքում են նուկլեինային  շղթաները: Ճյուղավորված ԴՆԹ-ի եզրերն անցնում են էնդոնուկլեազի կառույցում բացված անցքի միջով, որը սահում է դեպի հիմնական ցողունը, որից նա ճյուղ է կտրում:

Հետազոտողները ֆլեպ-էնդոնուկլեազի աշխատանքին հետեւել են Diamond Light Source սինխրոտրոնի միջով, որը Մեծ Բրիտանիայում է գտնվում:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտությունը, որը պարզաբանում է բջիջների բազմացմանը մասնակցող ֆերմենտների աշխատանքը, կօգնի քաղցկեղի բուժման եւ կանխարգելման նոր մեթոդներ, ինչպես նաեւ հակաբիոտիկների դեմ կայուն մանրէների դեմ պայքարի միջոցներ մշակել:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ