Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Մեկնարկում է մարդկային գենոմի վերծանման լայնածավալ նախագիծ. news.am

Մեկնարկում է մարդկային գենոմի վերծանման լայնածավալ նախագիծ. news.am

AstraZeneca դեղագործական ընկերությունը սկսել է մարդու գենոմի վերծանման լայնածավալ ծրագիր՝ առաջիկա տասը տարիներին մասնագետները կուսումնասիրեն 2 մլն գենոմ: Գիտնականները հատուկ ուշադրություն են հատկացնելու հազվադեպ հանդիպող մուտացիաներին, որոնք պատճառ են հիվանդությունների զարգացման, նաեւ կանխորոշում են բուժման նկատմամբ արձագանքը:

Մարդու գենոմի ուսումնասիրության աշխատանքները վաղուց են սկսվել, բայց, ինչպես նշեց Ռուտ Մարչը, առաջին անգամ է, որ նման հետազոտությանը կմասնակցի այսքան շատ մարդ:

Նախագծի իրականացմանը հատկացվող ճշգրիտ գումարը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ խոսքն առնվազն հարյուր միլիոն դոլարի մասին է: Ենթադրվում է, որ ստացված տվյալները հետազոտողները կարող են օգտագործել հազվագյուտ հիվանդությունների բուժման ու դրանց դեմ պայքարի անհատական մեթոդների մշակման, նաեւ քաղցկեղի, շաքարախտի ու այլ հիվանդությունների դեմ պայքարի համար նոր արդյունավետ դեղեր ստեղծելու համար:

Դեւիդ Գոլդշտեյնը Columbia University-ից նշել է, որ գենոմային լայնածավալ հետազոտությունների անցկացումն այսօր ավելի հեշտ է, քան տասը տարի առաջ՝ վերծանումը հեշտ ու էժան է դարձել, բացի դրանից, հայտնվել են նոր կենսատեղեկատվական գործիքներ, որոնք նախատեսված են ստացված տվյալների վերլուծության համար:

Այս նախագծի շրջանակում պետք է վերլուծվի շուրջ 5 պետաբայթ տվյալ: Եթե տվյալների նման ծավալը ձայնագրենք DVD-ի վրա ու այդ բոլոր ձայնասկավառակները իրար վրա շարենք՝ ապա կստացվի Լոնդոնի 310 մետրանոց երկնաքերից՝ Շարդից քառակի բարձր աշտարակ:

«Եթե հաջողվեր այդ քանակության տեղեկությունները iPod-ի մեջ ներբեռնել, ապա դուք այն կլսեիք 5000 տարի», - ասել է Գոլդշտեյնը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ