Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Հայտնաբերվել են գեներ՝ պատասխանատու վաղ սեռական հասունության համար. 1in.am

Հայտնաբերվել են գեներ՝ պատասխանատու վաղ սեռական հասունության համար. 1in.am

Քեմբրիջի համալսարանի գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնց մուտացիան պատասխանատու է վաղ սեռական հասունության համար: Այդ մասին հետազոտությունը հրապարակված է Nature Genetics ամսագրում:

Աշխատանքի ընթացքում վերլուծվել են 125 հազար բրիտանացիների, 241 հազար իսլանդացիների և 20 հազար ամերիկացիների գենետիկ տվյալները: Գիտնականները հայտնաբերել են գեների 38 տարբերակներ, որոնք կապված են առաջին սեռական փորձի տարիքի հետ: Դրանցից մեկը CADM2 գենն է, որը վերահսկում է ուղեղի զարգացումը և նեյրոնային կապերի ձևավորումը:

Աշխատանքի հեղինակները պնդում են, և իրենց հետազոտության արդյունքները հաստատում են, որ սեռական ակտիվության վաղ սկսելու վրա ազդում են ո՛չ միայն սոցիալական, այլև գենետիկ գործոնները:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ