Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները Y-քրոմոսոմից զրկված եւ բազմանալու ունակություն ունեցող արու մկներ են ստեղծել. news.am

Գիտնականները Y-քրոմոսոմից զրկված եւ բազմանալու ունակություն ունեցող արու մկներ են ստեղծել. news.am

Գիտնականները կարողացել են Y-քրոմոսոմից զրկված արու մկներ ստեղծել, որոնք, չնայած դրան, կարող են սերունդ տալ։ Հայտնի է, որ իգական սեռի ներկայացուցիչներն ունեն 2 Х-քրոմոսոմ, իսկ արական սեռի ներկայացուցիչները՝ մեկ Х-քրոմոսոմ եւ մեկ Y-քրոմոսոմ։ Այդ քրոմոսոմները կարեւոր դեր են խաղում բազմացման համար։ Սակայն գիտնականները պարզել են, որ Y-քրոմոսոմի դերն այդքան էլ կարեւոր չէ, ինչպես նախկինում կարծում էին։ Այն ունի 2 կարեւոր գեն՝ Sry եւ Eif2s3y, որոնք անհրաժեշտ են օրգանիզմն արական տեսակով զարգացնելու եւ սպերմատոզոիդների հասունացման համար։ Պարզվում է, որ առանց այս քրոմոսոմի մնացած գեների նույնպես հնարավոր է բազմանալ։

Հավայան համալսարանի հետազոտողները Մոնիկա Ուորդի ղեկավարությամբ ցույց են տվել, որ Sry գենն ուժեղացնում է 11-րդ քրոմոսոմում առկա Sox9 գենի վառ  արտահայտությունը։ Պարզվել է, որ Sry-ի բացակայության պարագայում Sox9-ի արտահայտման մակարդակի խթանումը հանգեցնում է նրան, որ 2 Х-քրոմոսոմ կրող էգերը սկսում են զարգանալ արական տեսակով։ Հեղինակները նման արդյունքի են հասել նաեւ արուների մոտ, որոնց զրկել են Y-քրոմոսոմից։ Կենդանիների մոտ ձեւավորվել են սերմնարաններ եւ տեղի է ունեցել սպերմատոգենեզ։ Բացակայող Eif2s3y գենի ֆունկցիան կատարել է Х-քրոմոսոմում առկա Eif2s3х-ը, որի արտահայտման մակարդակը նույնպես ուժեղացվել է։

Y-քրոմոսոմներից զրկված մկների արու առանձնյակների մոտ սպերմատոգենեզ է տեղի ունեցել եւ ձեւավորվել են կլոր սպերմատիդներ, որոնք կարելի կլիներ օգտագործել արհեստական բեղմնավորման համար։ Նրանց օգնությամբ բեղմնավորվել են ձվաբջիջները, որոնք պատվաստել են էգերին սերունդ տալու համար։ 48 մկներից 10-ը ի վիճակի են եղել սերունդ տալ, իսկ հետազոտության արդյունքում այդ 10 մկները 9 ձագ են ունեցել։

 

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ