Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Բրիտանացի գիտնականները մարդկային սաղմերի գենետիկական մոդիֆիկացիայի թույլտվություն են ստացել. 1in.am

Բրիտանացի գիտնականները մարդկային սաղմերի գենետիկական մոդիֆիկացիայի թույլտվություն են ստացել. 1in.am

Բրիտանիայի գիտական միությունը մարդկային սաղմերի գենետիկական մոդիֆիկացիայի թույլտվություն է ստացել: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Բեղմնավորման և սաղմնաբանության բրիտանական ծառայությունը: Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ Մեծ Բրիտանիայում առաջին անգամ է նման արտոնագիր տրվել:

«Մեր արտոնագրային կոմիտեն հաստատել է Ֆրենսիս Քրիքի անվան ինստիտուտից բժիշկ Քեթի Նիաքանի՝ լաբորատոր հետազոտության արտոնագիրը վերականգնելու հայտը, որը ներառում է (մարդկային) սաղմերի գենոմի մոդիֆիկացիա»,- ասվում է հայտարարության մեջ:

Կարգավորող ծառայության այդ արտոնագրի տրամադրման պայմանը հետազոտության էթիկական նորմերի պահպանումն է ու կանանց գենետիկորեն մոդիֆիկացված սաղմերով իմպլանտացիայի անթույլատրելիությունը:

Նիաքանն արտոնագրի հայտը ներկայացնելիս` մարդկային գենոմի փոփոխության անհրաժեշտությունը բացատրել է անպտղության և վիժումների հանգեցնող պատճառների դեմ պայքարով:

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ