Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գենային թերապիան կարող է օգնել «պղպջակում ապրող տղայի» համախտանիշի բուժմանը. news.am

Գենային թերապիան կարող է օգնել «պղպջակում ապրող տղայի» համախտանիշի բուժմանը. news.am

Գենային թերապիան կարող է արդյունավետ լինել բարդ կոմբինացված իմունային դեֆիցիտի բուժման գործում, որն առաջանում է Х քրոմոսոմի գեներից մեկի մուտացիայի հետեւանքով: Այս հիվանդությունից տառապող մարդիկ գործնականում անպաշտպան են վարակների դեմ:

Այդ հիվանդությունը հայտնի է նաեւ որպես «պղպջակում ապրող տղայի համախտանիշ» եւ, սովորաբար, հենց տղաների մոտ է ի հայտ գալիս:

 

Այդ համախտանիշով ամենահայտնի հիվանդը կանադացի Դեւիդ Վետերն էր, ով ի ծնե ստիպված էր ապրել բացարձակապես ստերիլ միջավայրում: Նրա համար արհեստական պլաստիկ պղպջակ-մեկուսիչ էր ստեղծվել:

Բժիշկ Սուկ Սի Ռե Ռավինն ու ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի իր գործընկերները 7-ից 24 տարեկան 5 հիվանդի վրա փորձարկել են գենային թերապիան, որը համադրվում էր նաեւ ցածր չափաբաժնով քիմիաթերապիայի հետ: Բոլոր հիվանդները ցողունային բջիջների ազգակցական փոխպատվաստում էին տարել, սակայն դա շատ աննշան էր բարելավել նրանց վիճակը:

Նոր բուժման շրջանակում, լենտիհարուցչային վեկտորներ օգտագործելով, մասնագետները հիվանդի ցողունային բջիջների մեջ ներմուծել են վնասված գենի լիարժեք պատճենը, ինչից հետո դրանք փոխպատվաստել են հիվանդներին: Երկու հիվանդի իմունային համակարգի վիճակը երկու նման միջամտությունից հետո էականորեն բարելավվել էր: Մի դեպքում թերապիայի ազդեցությունը պահպանվել էր միջամտությունից հետո երեք տարի, սակայն երկրորդ հիվանդը մահացել էր փոխպատվաստումից երկու տարի անց` թոքի վնասվածքից, որի պատճառը ավելի վաղ ձեռք բերված վարակն էր: 

Ներկայում գիտնականները հետեւում են երեք հիվանդի վիճակին, ովքեր 3-6 ամիս առաջ բուժում են անցել, եւ արդեն որոշակի բարելավում են նկատում նրանց վիճակում: 

Հեղինակները նշում են, որ հիվանդներից մեկի մահը վկայում է, որ այդ մեթոդն առայժմ չի կարելի կիրառել կլինիկական պրակտիկայում բարդ կոմբինացված իմունային դեֆիցիտով հիվանդների բուժման համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. mirvracha.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ