ԼՈՒՐԵՐ: Գենետիկա
Սեռական օրգանների զարգացման խանգարումներում գենետիկայի եւ հորմոնների դերը. գիտնականները գենետիկ մուտացիաներ են հայտնաբերել. news.am
Գիտնականները կարողացել են բացահայտել տղամարդկանց սեռական օրգանների զարգացման մի շարք խանգարումների գենետիկ եւ հորմոնային արմատները. այդ խանգարումները հանգեցնում են արական սեռական անդամի լուրջ ձեւախեղման եւ նույնիսկ` հեշտոց հիշեցնող ինչ-որ բանի վերափոխվելու:
ԱՄՆ-ի Հեյնսվիլլ քաղաքի Ֆլորիդայի համալսարանից Մարտին Կոնը (Martin Cohn) եւ գործընկերները փորձել են պարզել, թե ինչու շատ զարգացած երկրներում յուրաքանչյուր 125 տղա նորածնից մեկը գնալով ավելի հաճախ զարգացման հատուկ արատներ է ունենում, այսպես կոչված հիպոսպադիա եւ էպիսպադիա: Նրանց սեռական անդամը կամ խստորեն ձեւախեղվում է կամ էլ իր ձեւով հեշտոց է հիշեցնում:
Կոնը եւ գործընկերները մկների պոպուլյացիա են աճեցրել, որոնց սաղմերի զարգացումը նրանք ընդհատում էին սեռական օրգանների աճի տարբեր փուլերում` փորձելով այդ եղանակով հասկանալ, թե ինչ գեներ են ներգրավված հիպոսպադիայի եւ էպիսպադիայի զարգացման մեջ:
Այս փորձարկումներն անսպասելի բան են մատնանշել. պարզվել է, որ տվյալ խնդիրների առաջացման համար մեղավոր են ո՛չ միայն մուտացիաներն այն 22 գենում, որոնք կառավարում են սեռական օրգանների աճը, այլեւ արական եւ իգական հորմոնների` անդրոգենների եւ էսթրոգենների հաշվեկշռի պարզ խախտումները:
Գիտնականները նկատել են, որ եթե արգելափակվում է սաղմին անդրոգենների մատակարարումը, դա հանգեցնում է նրան, որ նրա սեռական անդամն ամբողջությամբ վերածվում է հեշտոցի նմանակի, իսկ հորմոնի «մատակարարման» փոքր խախտումները հիպոսպադիա կամ անդամի աղավաղում են առաջացնում: Իսկ եթե նման խախտումներ տեղի են ունենում երեխայի ծննդից հետո, դրանք հանգեցնում են փոքր անդամի ձեւավորման:
Կոնի կարծիքով, հիպոսպադիայի եւ էպիսպադիայի աճող մասշտաբները կապված են ոչ թե մուտացիաների թվի ավելացման հետ, այլ նրա, որ խմելու ջուրն ու շրջակա միջավայրը գնալով ավելի շատ են աղտոտվում այնպիսի նյութերով, որոնք խախտում են հորմոնների արտադրությունը եւ օրգանիզմից դուրս բերումը, հիմնականում դրանք թունաքիմիկատներն ու հերբիցիդներն են: Այժմ գիտնականներն ուսումնասիրում են, թե անդրոգեններն ու էսթրոգեններն ինչպես են ազդում յուրաքանչյուր գենի աշխատանքի վրա, արդյո՞ք հնարավոր է կարգավորել եւ երեխային պաշտպանել ձեւախեղումից: Այդ մասին ասվում է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածում:
27.11.2015 Կարդացեք նաև
07.02.2017
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ