Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Մարդու առողջությունը կախված է իր նախնիների սնուցումից.

Մարդու առողջությունը կախված է իր նախնիների սնուցումից.

Մարդու առողջական վիճակը և մարմնի քաշը մեծավ մասամբ կախված է այն բանից, թե ինչպես են սնվել նրա նախնիները։ Սիդնեյի համալսարանի գիտնականները հետազոտություն են անցկացրել լաբորատոր առնետների օգնությամբ։ Կրծողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբին տվել են բավարար սնունդ, մյուս խումբը սնվել է թերի։ Փորձը տևել է 12 տարի։ Այդ ընթացքում ծնվել է առնետների 52 սերունդ։

Գիտնականները նկատել են, որ թերսնված առնետների սերունդները 8 անգամ ավել հաճախ են տառապել նյութափոխանակության հիվանդություններից, քան այն առնետների սերունդները, որոնք բավարար քանակով սնունդ են ստացել։ Բացի դրանից՝ նրանց մոտ նկատվել է մարմնի քաշի զգալի աճ։ Այս մասին հայտնում է Rosbalt-ը։

Սրանից գիտնականները եզրակացրել են, որ գեներն ազդում են նաև մարդու վարքի վրա։ Եթե տատիկն ու պապիկը թերսնվել են, ապա թոռան օրգանիզմը գենային մակարդակով պատրաստվում է կյանքի նման ռիթմի։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. oldone.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ