Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am

Ստեղծագործական հակումների ու հոգեկան շեղումների միջև ընդհանուր գենետիկ արմատներ կան. գիտնականներ. 1in.am

Շիզոֆրենիայի և երկբևեռ խանգարման հետ կապված գենետիկ տատանումներն առավել հաճախ հանդիպում են ստեղծագործական մասնագիտությունների տեր մարդկանց շրջանում՝ պարզել են իսլանդացի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակված են Nature Neuroscience ամսագրում:

«Մեր աշխատանքը վկայում է ստեղծագործական ունակությունների վրա գենետիկ գործոնների ուղիղ ազդեցության մասին և չի պաշտպանում այն գաղափարը, թե հոգեկան խանգարումներով տառապող մարդկանց հետ փոխազդեցությունն ազդում է ստեղծագործական հակվածության վրա: Մեր հիմնական արդյունքն այն է, որ ստեղծագործական ունակությունների առկայությունը, որոնք գոնե մասամբ կախված են տարածված գենետիկ տարբերակներից, ուղեկցվում է հոգեկան հիվանդությունների մեծ ռիսկով, որը կապված է նույն գենետիկ տարբերակների հետ»,- իրենց հոդվածում գրում են Իսլանդիայի համալսարանից Քարի Ստեֆանսոնը և նրա գործընկերները:

Գիտնականներն օգտագործել են 2 մեծ գենետիկ հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ավելի քան 150 հազար մարդ, ու որոնց շարքում եղել են և՛ հոգեպես առողջ մարդիկ, և՛ շիզոֆրենիա ու երկբևեռ խանգարում ունեցողներ: Գիտնականները պարզել են հոգեկան հիվանդությունների զարգացման հետ կապված գենետիկ տատանումները, հետո ստուգել են՝ արդյոք կարելի՞ է այդ տարբերակների առկայությամբ կանխատեսել հոգեկան խանգարումները:

Այնուհետև գիտնականներն ուսումնասիրել են դերասանների, պարողների, երաժիշտների, նկարիչների ու գրողների պրոֆեսիոնալ միավորումների անդամ հազարից ավելի իսլանդացիների գենոմները և ցույց տվել, որ նրանց դեպքում հայտնաբերված գենետիկ տարբերակները 17%-ով ավելի հաճախ են հանդիպում, քան այլ մասնագիտությունների տեր մարդկանց դեպքում:

Գիտնականները նման արդյունքներ են ստացել նաև 8.893 շվեդների և 18.452 հոլանդացիների տվյալների ուսումնասիրության դեպքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. etsplus.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ