Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Հայրական գեներն ավելի շատ են ազդում երեխայի վրա, քան մայրականը. news.am

Հայրական գեներն ավելի շատ են ազդում երեխայի վրա, քան մայրականը. news.am

Չնայած նրան, որ մարդն իր հորից ու մորից հավասար քանակությամբ գեներ է ստանում, ավելի ակտիվ է հորից ժառանգած ԴՆԹ-ն: Այս եզրակացության են եկել  գիտնականները լաբորատոր մկներին ուսումնասիրելուց հետո: Գիտնականների արձանագրած արդյունքներն արդիական են նաեւ բոլոր կաթնասունների դեպքում: Համապատասխան հոդվածը լույս է տեսել Nature Genetics ամսագրում:

 

Չնայած նրան, որ մարդն ամեն գենի մեկական օրինակ է ստանում իր երկու ծնողներից (միակ բացառությունը սեռական քրոմոսոմներն են), ժառանգած այս օրինակները տարբեր ինտենսիվությամբ են դրսեւորվում: Հյուսիսային Կարոլինա համալսարանի գիտնականները  հետազոտել են գեների էքսպրեսիան՝ գեների ակտիվությունը ՌՆԹ արտադրելիս: Նշենք, որ ՌՆԹ-ից այնուհետեւ ձեւավորվում են սպիտակուցները, որոնք օրգանիզմում շինանյութի դեր են խաղում:

 

Գիտնականները մկների երեք խումբ են խաչասերել՝ ինը տեսակի ժառանգություն ստանալով: Երբ մկները մեծացան, գիտնականները չափեցին տարբեր հյուսվածքներում գեների էքսպրեսիայի մակարդակը՝ համեմատելով ամեն գենի մայրական ու հայրական օրինակի դերակատարությունը: Պարզվեց, որ հայրական տարբերակը դեպքերի 60 տոկոսում առավել ակտիվ է դրսեւորվում (միջին հաշվարկներով): Այսպես, մկների ուղեղն ավելի նման էր հոր ուղեղին:

 

Հետազոտողների կարծիքով՝ այս արդյունքները նույնն են բոլոր կաթնասունների դեպքում: «Մենք պարզեցինք, որ այս կենդանիների մոտ առավել ակտիվ են էքսպրեսավորվում հայրական գեները: Այս փաստն անմիջական կապ ունի ժառանգական հիվանդությունների բուժման հետ: Մորից ժառանգած վնասակար մուտացիան այնքան ուժեղ չի քայքայում օրգանիզմը, որքան հորից ժառանգածը», - նշել է հետազոտության ղեկավար Ֆերնանդո Պարդո-Մանուել դե Վիլենան (Fernando Pardo-Manuel de Villena):

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. devyatka.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ