Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Սաուդցի բժիշկները հաջողությամբ բաժանել են եմենցի սիամական զույգին. 1in.am

Սաուդցի բժիշկները հաջողությամբ բաժանել են եմենցի սիամական զույգին. 1in.am

Սաուդյան Արաբիայում բժիշկների խումբն իրականացրել է վիրահատություն, որի ընթացքում բաժանել է եմենցի սիամական զույգին: Աբդուլլա և Աբդուռահման անունները կրող տղաներն ընդհանուր կոնքոսկրեր, աղիներ և միզուղիների համակարգ են ունեցել: Երկվորյակներին առանձնացնելու համար բժիշկներից մոտ 9 ժամ է պահանջվել, հայտնում է The Daily Mail-ը:

 

Վիրահատությունը կատարվել է Էր-Ռիյադում՝ թագավոր Աբդել Ազիզի բժշկական կենտրոնում: Վիրաբույժների խումբը գլխավորել է երկրի առողջապահության նախկին նախարար Աբդուլլա ալ-Ռեբիան, ով հիմա աշխատում է կլինիկայում:

 

Ներկայումս փոքրիկներն ինտենսիվ թերապիայի մանկական բաժանմունքում են:

 

The Daily Mail-ը նշում է, որ 1990 թվականից ի վեր այդ կլինիկայում բաժանել են 35 երկվորյակի: Աբդել Ազիզի բժշկական կենտրոնում վիրահատվել են երեխաներ աշխարհի 18 երկրներից:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ