Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Ծնողները երեխաներին փոխանցում են իրենց օրգանիզմի բակտերիաների ԴՆԹ-ն. news.am

Ծնողները երեխաներին փոխանցում են իրենց օրգանիզմի բակտերիաների ԴՆԹ-ն. news.am

Որոշ հատկություններ երեխաները ժառանգում են ոչ թե մորից կամ հորից, այլ բակտերիաներից, որոնք ապրում են մոր օրգանիզմում, եւ որոնց ԴՆԹ-ն անմիջականորեն ազդում է ապագա նորածնի մարմնի եւ բջիջների աճի ու զարգացման վրա:

 

«Մինչ այս պահը մենք կարծում էինք, որ բակտերիաները երբեք չեն հատում գենետիկական գործոնների եւ արտաքին միջավայրի յուրահատկությունների, որոնց թվին են դրանց, ի դեպ, դասում, միջեւ պայմանական սահմանը: Այդ գենետիկական գործոններն ազդում են մեր զարգացման վրա: Պարզվում է, որ դա այդպես չէ: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պետք է վերանայել բակտերիաների եւ այլ միկրոօրգանիզմների՝ գենետիկայի եւ ժառանգականության վրա ունեցած ազդեցության էությունը», - ասել է Հերբերթ Վիրջինը Սենթ-Լուիսի Վաշինգթոնի համալսարանից (ԱՄՆ):

 

Հերբերթն ու մի շարք այլ կենսաբաններ  այս եզրակացության են եկել մկների հետ կատարած գիտափորձի արդյունքում, որի ընթացքում գիտնականները փորձում էին հասկանալ, թե ինչու են որոշ տրանսգեն մկների մոտ ի հայտ եկել նոր հատկություններ, որոնք «ծրագրավորված» չէին գենետիկական փոփոխությունների կողմից: Ավելին՝ օրգանիզմի աշխատանքի այս յուրահատկությունները փոխանցվում էին մեկ կրծողից մյուսը եւ շատ արագ տարածվեցին բոլոր մկների վրա: Այս խնդիրը ի հայտ է եկել, երբ գիտնականները աղիքների բորբոքային հիվանդությունների (ինչպիսին են, օրինակ, Կրոնի սինդրոմը կամ խոցային կոլիտը ) բուժման նոր մեթոդներ էին փնտրում: Գիտափորձին մասնակցած մկների կեսը տառապում էր աղիքներում այդ հիվանդությունների հետ առնչվող հակամարմինների պակասից, ինչը թույլ չէր տալիս գիտնականներին վերլուծության ենթարկել տվյալ մկների մոտ արձանագրած արդյունքները:

 

Նյարդայնացած կենսաբանները փորձեցին պարզել, ինչն է դրա պատճառը եւ ինչպես խուսափել նմանատիպ խնդիրներից ապագայում: Ի սկզբանե Հերբերթի խումբը ելնում էր այն վարկածից, որ հակամարմինների պակասը մկների մոտ կարող է գենետիկորեն պայմանավորված լինել կամ էլ միկրոֆլորայի խնդիրների արդյունք հանդիսանալ՝ կապված լինելով որեւէ էկոլոգիական գործոնի հետ:

 

Ղեկավարվելով այս մտքով՝ գիտնականները երկու գիտափորձ անցկացրեցին: Դրանցից մեկի շրջանակներում փորձ արվեց պարզել, փոխանցվում է արդյոք այս հատկությունը ժառանգաբար: Մյուս գիտափորձն էլ կոչված էր պատասխանել այն հարցին, կարող են արդյոք նշյալ հատկությունները փոխանցվել մի կրծողից մյուսին սննդի, կղանքի կամ ֆիզիկական այլ կոնտակտի միջոցով:

 

Ի զարմանս կենսաբանների՝ երկու գիտափորձն էլ դրական արդյունք են արձանագրել. հակամարմինների քանակի նվազումը նկատվում էր ինչպես դիտարկվող մկների, այնպես էլ հարեւան վանդակի բնակիչների մոտ: Դա ստիպեց Հերբերթին եւ նրա գործընկերներին մտածել, որ այս հատկության փոխանցումը կարող է տեղի ունենալ որեւէ այլ, ոչ գենետիկական կամ ոչ էկոլոգիական ճանապարհով:

 

Երբ հոդվածի հեղինակները համեմատեցին մայր մկների եւ դրանց ձագերի աղիքների պարունակությունը, նրանք հասկացան, թե որն էր այս տարօրինակ «ժառանգականության» պատճառը: Պարզվեց, որ հակամարմինների սակավությունը պայմանավորված էր Sutterella բակտերիայով, որը կարող է փոխանցվել ինչպես բնական ճանապարհով՝ շրջակա միջավայրի միջոցով, այնպես էլ հայտնվել երեխայի օրգանիզմում հենց մոր որովայնից:

 

Հաշվի առնելով այն, որ տվյալ բակտերիան զգալի կերպով փոխում է կրծողների աղիքային համակարգի աշխատանքը՝ այն դարձնելով հիվանդությունների նկատմամբ ավելի զգայուն, հոդվածագիրները կոչ են անում իրենց բացահայտած ֆենոմենը համարել հատկությունների ժառանգական փոխանցման եւս մեկ, ոչ գենետիկական տարբերակ:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. widefon.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ