Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականներին հաջողվել է սեռական տարբերությունների գենետիկ հիմքը գտնել. news.am

Գիտնականներին հաջողվել է սեռական տարբերությունների գենետիկ հիմքը գտնել. news.am

Գիտնականները պարզել են, որ մՌՆԹ-ն (մատրիցային ռիբոնուկլեաթթու) վճռորոշ դերակատարում է ապահովում՝ սեռի որոշման հարցում: Գաղտնիք չէ, որ միմյանցից խիստ տարբերվող արական եւ իգական սեռի ներկայացուցիչների գենետիկ առանձնահատկությունները ԴՆԹ-ի խորքերում են պահպանվում, բայց, Science World Report պարբերականի հաղորդմամբ, ինչպես գիտնականներն են բացահայտել, մՌՆԹ-ն եւս կարող է այս հարցում տարբերակիչ ազդեցություն ունենալ:

 

մՌՆԹ-ն ՌՆԹ-ի կարճ՝ սպիտակուցներ կոդավորող մեկ կամ մի քանի գեների ակտիվացման համար պատասխանատու սեգմենտ է, որն աճի հիմքում ընկած բազմաթիվ բարդ գենետիկական ծրագրեր կազմակերպելու եւ գեների դրսեւորման մակարդակը ճնշելու ներուժ ունի:

 

Գիտնականները, մասնավորապես, մրգային ճանճերի արու եւ էգ տեսակների մոտ մՌՆԹ-ի մակարդակով տարբերություններ են հայտնաբերել, որոնք, ինչպես հետագայում պիտի պարզվեր, վճռորոշ դերակատարում ունեն սեռական առանձնահատկություններ ենթադրող կառույցների ձեւավորման եւ սեռական տարբերությունների համար պատասխանատու սպիտակուցների աշխատանքի կարգավորման հարցում: Այլ կերպ ասած, մՌՆԹ-ն նախասաղմնային բջիջների՝ ձվաբջիջների եւ սպերմատոզոիդների բազմացումն ապահովող ազդակների հաղորդումն է իրականացնում եւ, ինչպես չափահաս ճանճերի նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքներն են ցույց տվել, օրգանիզմից հեռացման պարագայում կարող է ո՛չ միայն անպտղության առաջացման, այլ նաեւ՝ միաժամանակ իգական եւ արական օրգանների զարգացման պատճառ դառնալ:

 

Հետազոտության հեղինակները վստահ են, որ դեռեւս միայն այսբերգի գագաթն են հայտնաբերել: Ենթադրություն կա, որ բջջային եւ հյուսվածքային մակարդակներում սեռական պատկանելությունը կարգավորող մՌՆԹ-ի բազմաթիվ տեսակներ կարելի է հայտնաբերել: Գիտնականները մտադիր են շարունակել հետազոտությունները՝ մարդու սեռական տարբերությունների եւ զարգացմանը վերագրվող արատների ու տարատեսակ հիվանդությունների առաջացում խթանող գործոնների մասին առավել ընգրկուն պատկերացում կազմելու համար:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ