Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները մկան իմունային համակարգը 500 մլն տարի հետ են տվել. news.am

Գիտնականները մկան իմունային համակարգը 500 մլն տարի հետ են տվել. news.am

Հետաքրքիր փորձը, որի արդյունքները հրապարակվել են «Cell Reports» ամսագրում, անցկացրել են Մաքս Պլանկի համայնքի իմունագիտության եւ էպիգենետիկայի ինստիտուտի գիտնականները: Նրանք մկան գեների մեջ հնագույն գեն են ակտիվացրել, որը չի գործում ժամանակակից կաթնասունների մոտ, այլ գործել է նրանց նախնի ձկների մոտ շուրջ 500 մլն տարի առաջ:

 

«FOXN1» գենը, որը գործում է կաթնասունների մոտ, պատասխանատու է T-բջիջների զարգացման համար: Գիտնականներն ակտիվացրել են «FOXN4» գենը մկան թիմուսի էպիթելային բջիջներում: Այս գենն առկա է ողնաշարավորների մոտ, սակայն ակտիվ է միայն ձկների մոտ:

 

Երբ գիտնականներն «արթնացրել են» մկան «FOXN4» գենը, թիմուսը ձկան թիմուսի հատկություններ է ձեռք բերել: Սա ապացուցում է, որ էվոլյուցիայի ընթացքում թիմուսի փոփոխությունները տեղի են ունեցել փոփոխվող գենի ազդեցությամբ. այն սկսել է կրկնապատկվել, հետ փոխվել ու «FOXN1» գենի է վերածվել:

 

Հնագույն գենի ազդեցությամբ փոխվել է ձկների իմունային համակարգը: Սկսել են ի հայտ գալ ո՛չ միայն T-բջիջներ, այլեւ B-բջիջներ, որոնք հակամարմիններ են արտադրում: Կաթնասունների մոտ դա տեղի է ունենում ոսկրածուծում:

 

Ըստ «Gazeta.ru»-ի, այդպես գիտնականները մոդելավորել են ողնաշարավորների իմունային համակարգի էվոլյուցիան, որը տեղի է ունեցել 500 մլն տարվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ