Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գենետիկները կանացի քրոմոսոմների մոտ տղամարդկային գործառույթներ են հայտնաբերել

Գենետիկները կանացի քրոմոսոմների մոտ տղամարդկային գործառույթներ են հայտնաբերել

Սեռի գենետիկայի վերաբերյալ պատկերացումներն այնքան էլ ճիշտ չեն եղել. տղամարդկային հատկանիշների դրսեւորման համար անհրաժեշտ գեներ կան ոչ միայն Y, այլեւ X քրոմոսոմների վրա:

 

Մասնավորապես, X քրոմոսոմը կրում է գեներ, որոնք անհրաժեշտ են սպերմայի ձեւավորման համար: Հայտնագործության մանրամասները ներկայացնում է Nature Genetics-ը:

Բազմաթիվ գիտնականներ կանխատեսում էին, որ քրոմոսոմը քիչ է փոխվել էվոլյուցիայի ընթացքում, սակայն էքսպերիմենտները հակառկն են ապացուցել:

Հետազոտողները սահմանել են, որ նախկինում «կանացի» համարվող քրոմոսոմը կրում է տղամարդկանց բնորոշ մի շարք գեներ: Այս բացահայտումը, ինչպես հեղինակներն են պնդում, շատ կարեւոր է վերարտադրողական բժշկության համար, փոխանցում է «Lenta.ru»-ն:

Գիտնականներն ընդգծում են, որ բազմաթիվ այլ գեների ֆունկցիան առայժմ պարզված չէ: Նրանք հույս ունեն սեռական քրոմոսոմների ուսումնասիրության արդյունքում նոր գիտելիքներ ստանալ ոչ միայն սեռական բազմացման գենետիկ հիմքերի մասին, այլեւ տվյալներ մի շարք բնածին հիվանդությունների մասին, որոնք կապված են X քրոմոսոմի գեների հետ: Նման հիվանդություն է հանդիսանում հեմոֆիլիան:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. gazeta.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ