Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները բացահայտել են սրտի կաթվածի համար պատասխանատու գենը

Գիտնականները բացահայտել են սրտի կաթվածի համար պատասխանատու գենը

Գիտնականները գտել են գեն, որը որպես կանոն, մարդու ծնվելուց հետո դադարում է գործել` կանխելով սրտի բջիջների անկանոն երկատումը: Միաժամանակ այն խոչընդոտում է սրտի վերականգնմանը` հիվանդությունից և վնասվածքներից հետո:

Լաբորատոր փորձերը ցույց են տվել, որ գենը հեռացնելով` կարելի է ակտիվացնել սրտի ինքնավերականգնող հատկությունը` առանց վտանգելու օրգանի գործառույթները:

Գիտնականների խոսքով` գենը համակարգչային ծրագրի գործառույթ է կատարում` վերահսկելով մյուս գեների աշխատանքը:

Բժիշկները նշում են նաև, որ այն կարող է օգնել սրտի հիվանդությունների բուժման նոր մեթոդների ստեղծմանը:

Հետազոտողները հայտնաբերել են նաև, որ եթե տղամարդիկ օրական 780 գրամ քաղցր ըմպելիքներ են օգտագործում, ապա նրանց մոտ 20 տոկոսով բարձրանում է սրտի կաթված ստանալու հավանականությունը:

Այնուամենայնիվ, շատ դեպքերում օրգանիզմն ազդակներ է ուղարկում ձեզ` նախազգուշացնելով, որ ինչ-որ բան ձեր օրգանիզմում այնպես չէ,  և դրանք անտեսելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ