Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Հարվարդի համալսարանի գենետիկը պատրաստվում է կլոնավորել նեանդերթալցի երեխայի

Հարվարդի համալսարանի գենետիկը պատրաստվում է կլոնավորել նեանդերթալցի երեխայի

Աշխարհի առաջատար գենետիկներից մեկը` Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Ջորջ Չըրչը, պատրաստվում է անհավանական փորձ անցկացնել՝ կլոնավորել նեանդերթալցի երեխայի։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու համար նա փնտրում է մի կնոջ, ով կհամաձայնի փոխնակ մոր դերը ստանձնել կլոնավորման ժամանակ։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Չըրչը լիովին վստահ է, որ իրեն կհաջողվի վերակառուցել նեանդերթալցու ԴՆԹ-ն, որը վերացել է 33 հազար տարի առաջ։ Նրա նախագիծը շատերին կարող է հիշեցնել հոլիվուդյան հանրահայտ «Jurassic Park» ֆիլմի սյուժեն, սակայն եթե այդ դեպքում դինոզավրերը ստեղծվում էին լաբորատորիաներում, ապա Չըրչի հավակնոտ ծրագրի իրականացման համար ինքնակամ և համարձակ  կին է պահանջվում։

 

Պրոֆեսորը նշել է, որ նեանդերթալցիների ոսկորներից վերցված գենետիկ կոդի իր անալիզը բավականաչափ ամբողջական է վերացած այդ տեսակի ԴՆԹ-ն վերականգնելու համար։ Չըրչի համարձակ ծրագիրը կսկսվի ԴՆԹ-ի վերականգնմամբ և դրանք ցողունային բջիջներում տեղադրելով։ Այնուհետև դրանք կներարկվեն զարգացման վաղ շրջանում գտնվող մարդկային սաղմի բջիջների մեջ։ Իսկ օրեր անց լաբորատորիայում աճելուց հետո նեանդերթալցու սաղմը կտեղադրվի փոխնակ մոր արգանդում։

 

Ծրագրի հեղինակը գտնում է, որ նեանդերթալցիները բավական խելացի են եղել, իսկ նրանց ուղեղը գրեթե եղել է ժամանակակից մարդու ուղեղի չափ։ Չըրչի կարծիքով՝ նախագիծը հաջողությամբ իրականացվելու դեպքում մարդկությունը մեծ օգուտ կքաղի։

 

Գերմանական հեղինակավոր Der Spiegel ամսագրին տված հարցազրույցի ընթացքում նա նշել է, որ «երբ գործը հասնի համաճարակներին կամ այս մոլորակից հեռանալուն, ապա նեանդերթալցիները կարող են օգտակար լինել»։

 

Այնուամենայնիվ, ոլորտի մասնագետները գտնում են, որ նեանդերթալցիների դիմադրողական համակարգը կարող է թույլ լինել և չդիմակայել ժամանակակից հիվանդություններին։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

աաաաաաաաաաա

27.02.2013

Շատ հետաքրքիր լուր էր շնորակալություն

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ