Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Բանականության առաջացումը կապված է ողնաշարավորների գենոմում մուտացիաների հետ

Բանականության առաջացումը կապված է ողնաշարավորների գենոմում մուտացիաների հետ

Մեծ Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ ուղեղը ողնաշարավորների մոտ հայտնվել է գրեթե 550 մլն տարի առաջ մուտացիաների հետևանքով՝ հաղորդում է Medical Xpress-ը: Էդինբուրգյան համալսարանի հետազոտողների աշխատանքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրի վերջին համարում:

 

Ըստ հետազոտությունը ղեկավարած պրոֆեսոր Սեթ Գրանտի և նրա գործընկերների՝ 550 մլն տարի առաջ ինչ-որ դեպքի հետևանքով կրկնապատկվել են գենոմների տարածքները, որոնք տեղակայված են եղել ողնաշարավորների գլխուղեղի բջիջներում: Այս փոփոխությունը աստիճանաբար բերել է մուտացիայի ենթարկված գեների զանազանության և բարդ հոգեկան գործընթացի: 

 

Գիտնականներն իրենց փորձերը անցկացրել են մկների վրա, որոնց մոտ փոխարինվել են որոշ գեներ: Գրանտն ու նրա գործընկերները ուսումնասիրել են մոդիֆիկացված մկների մի շարք բիոքիմիական գործընթացներ ու ֆիզիոլոգիա: Կրծողների մտավոր ունակությունները գնահատվել են հատուկ թեստերի օգնությամբ, որոնք մշակվել են հատուկ համակարգիչների համար: Նմանատիպ թետերի ենթարկվել են նաև մարդիկ:

 

Փորձի ընթացքում հայտնաբերվել է, որ գեների նույն խումբը կապված է ինչպես էվոլյուցիայի մտավոր ունակությունների, այնպես էլ հոգեկան հիվանդությունների զարգացման հետ: Այդ գեների մուտացիան առաջացրել է բանականության առաջացումն ավելի քան 500 մլն տարի առաջ, սակայն հետագա փոփոխություններն առաջացրել են հոգեկան հիվանդություններ: 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ