Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գենետիկները պարզել են, թե ինչու նույնիսկ ամենամոտ բարեկամները նման չեն իրար

Գենետիկները պարզել են, թե ինչու նույնիսկ ամենամոտ բարեկամները նման չեն իրար

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի գիտնականներին հաջողվել է պարզել, թե ինչու նույնիսկ ամենամոտ բարեկամները միմյանց նման չեն. պատճառը այն է, որ ոչ բոլոր սպերմատազոիդներն են իրար նման, գրում է Meddaily-ն:

Գենետիկները եկել են այս եզրահանգմանը` անցկացնելով սպերմատոզոիդների առանձին բջիջների առաջին համեմատական գենետիկ անալիզը: Սերմնահեղուկի միևնույն նմուշի բջիջները համեմատելու ընթացքում` գիտնականները հատուկ չիպի վրա են դրանք տեղադրել և դրանց 91%-ը իրարից բաժանվել են «գնալով տարբեր ուղղություններով»:

Ընդհանուր առմամբ գենոմում (գեների ամբողջական քանակ) առկա է քրոմոսոմների 23 զույգ: Երբ ստեղծվում է սպերմատոզոիդի բջիջը, մի շարք քրոմոսոմներ խառնվում են: Այդ գործընթացը կոչվում է վերազուգակցում կամ վերակոմբինացիա, ինչի հետևանքով բջիջներում ի հայտ են գալիս որոշակի տարբերություններ: Ահա այս պատճառով էլ բարեկամները տարբերվում են իրարից:

Ուսումնասիրությունը հնարավորություն է տվել հասկանալու, թե կոնկրետ որտեղ է տեղի ունենում վերազուգակցումը: Որոշ բջիջների դեպքում քրոմոսոմները վերազուգակցվել են ամենաանսպասելի վայրերում: Այս ամենից այն հետևությունն է արվում, որ գենետիկ փոփոխությունները յուրահատուկ բնույթ են կրում ամեն մի բջջի դեպքում:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ