Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները հայտնաբերել են ցանցաթաղանթի նոր ժառանգական հիվանդություն

Գիտնականները հայտնաբերել են ցանցաթաղանթի նոր ժառանգական հիվանդություն

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ցանցաթաղանթի նոր ժառանգական հիվանդություն: Հետազոտությունը կատարել են Այովայի համալսարանի գիտնականները` Վինիտ Մահաջանի ղեկավարությամբ, գրում է  «Դոքթորս.ամ»-ը:

Մահաջանի խոսքերով` հիվանդության ախտանշանները պայմանավորված են ցանցաթաղանթում տեղակայված մակուլայի արատի զարգացմամբ: Արյունահոսությունների արդյունքում ցանցաթաղանթի վրա ձևավորվում են կիստաներ և սպիներ, ինչը հանգեցնում է նրան, որ հիվանդի տեսողական դաշտը մթագնում է:

Գիտնականներին հաջողվել է նոր հիվանդությունը հայտնաբերել այն բանից հետո, երբ հետազոտել են 5-64 տարեկան 17 հոգու, ովքեր տարբեր սերունդներին պատկանող նույն ընտանիքի անդամներն էին:

Կատարված ստուգումների հիման վրա ակնաբույժները եզրակացրել են, որ հիվանդությունը ժառանգվում է աուտոսոմալ-դոմինանտ տեսակով: Երբ հիվանդ մարդկանց քրոմոսոմներում հայտնաբերվեն հիվանդությունն առաջացնող գեները, բժիշկները հնարավորություն կստանան հետագա սերունդների մոտ կանխել հիվանդության զարգացումը:

Գենետիկական հետազոտությունը թույլ կտա պարզել կուրության առաջացման հավանականությունը նույնիսկ էմբրիոնի մոտ: Բացի դրանից, հնարավոր կլինի հետազոտել նաև հիվանդ մարդկանց բոլոր հարազատներին` որոշելու համար, թե ինչքան հավանական է, որ տարիների ընթացքում նրանց մոտ կառաջանան աչքի նոր հիվանդություններ:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ