Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գիտնականները հայտնաբերել են ինտելեկտի համար պատասխանատու գենետիկ վարիացիաները

Գիտնականները հայտնաբերել են ինտելեկտի համար պատասխանատու գենետիկ վարիացիաները

Միջազգային գիտնականների խումբը հայտնաբերել է գեների ցանց, որոնք կարող են բարձրացնել ինտելեկտի ցուցանիշը (IQ):
Ինտելեկտը փոխանցվում է ժառանգաբար, ու, թեեւ հայտնի է նրա հետ կապված մոտ 20 գենետիկ հետեւություններ, նրանցից յուրաքանչյուրը փոխում է IQ ցուցանիշը ընդամենը 1 տոկոսով:

 

Այդ տարօրինակությունից գլուխ հանելու համար նյարդաբան Փոլ Թոմփսոնը Քալիֆորնիայի համալսարանից ու նրա գործընկերները 2009 թվականին հիմնադրեցին միջազգային ENIGMA Network կոնսորցիումը, որի շրջանակներում ուղեղի սքանավորումը համադրվում է գենետիկ տվյալների ուսումնասիրության հետ:

Հետազոտողները ներկայացրել են 472 ավստրալիացու, այդ թվում 85 զույգ երկբջիջ, 100 զույց միաբջիջ երկվորյակների, ինչպես նաեւ պարզապես քույր ու եղբայրների  գանգուղեղի պատկերի ուսումնասիրության արդյունքները: Ի հայտ են բերվել վեց գեների 24 հետեւություններ, որոնք կապված են ուղեղի հիմնական ուղիների ամբողջականության կառուցվածքի տարբերությունների հետ: «Խոսքը վերաբերում է նրան, թե որքանով արագ են նյարդային իմպուլսները ուղղորդվում դեպի ուղեղ: Եթե ուղիները վատ են մեկուսացված, ապա ուղեղր քիչ արդյունավետ է աշխատում եւ չի դիմադրոմ հիվանդություներին», - պարզաբանել է Թոմփսոնը, հայտնում է «Կոմյուլենտան»:

Այդ գեներից շատերը հայտնի են եղել, սակայն նրանց մեծ մասը չի կապվել ուղեղի ամբողջականության հետ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ