Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

«Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիա»-ի գիտաժողովը` առաջին անգամ Հայաստանում

«Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիա»-ի գիտաժողովը` առաջին անգամ Հայաստանում

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ «Իմունոգենետիկայի Եվրոպական Ֆեդերացիայի» տարածաշրջանային առաջին գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին իմունոլոգիայի և փոխպատվաստման բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետներ Եվրոպայից։
Քննարկվեցին HLA անտիգենների հետ առնչվող հիվանդությունների, իմունոգենետիկայի, ցողունային բջիջների օրգանների փոխպատվաստման ոլորտի վերջին զարգացումները։

«Իմունոգենետիկայի եվրոպական ֆեդերացիա»-ի նախագահ դոկտոր Իլիաս Դոքսիադիսի խոսքերով` գիտաժողովը կրթական նշանակություն ունի, և քանի որ գործ ունենք ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստման հետ, խիստ անհրաժեշտ է, որ գործող լաբորատորիաները նույն ստանդարտներով աշխատեն:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը նշեց, որ Հիմնադրամի հիմնական նպատակը Հայաստանում լեյկեմիայով և արյան այլ հիվանդություններով տառապող մարդկանց կյանքի փրկության և բուժման համար ժամանակակից մեթոդների՝ մասնավորապես ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման, կիրառմանը և տրասպլանտալոգիայի զարգացմանը նպաստելն է։ «Դրա համար հիմնադրամը հավաքագրում է կամավոր դոնորներ, իրականացնում է համապատասխան լաբորատոր հետազոտություններ՝ հյուսվածքային տիպավորում, համալրում է դոնորների տվյալների բանկը, համագործակցում է նմանօրինակ ծրագրեր իրականացնող և նպատակներ հետապնդող կազմակերպությունների հետ, Հայաստանում ներդնում է արտասահմանյան առաջավոր փորձն ու նվաճումները»,- ասաց Ս. Ավագյանը։

Նա տեղեկացրեց, որ գործունեության 10 տարիների ընթացքում Ռեեստրին անդամագրվել են 20 հազարից ավելի դոնորներ, որոնցից 5576-ը՝ սփյուռքից։ «Այս տարիների ընթացքում Հայաստանի և աշխարհի տարբեր երկրներից դիմած 2153 հիվանդի համար նախնական համընկնող 1780 դոնոր է հայտնաբերվել, որոնցից 11-ն արդեն նվիրաբերել են իրենց արյան ցողունների բջիջները»,- ասաց Ս. Ավագյանը` հավելելով, որ իրենց նպատակը դոնոր գտելն է: «Եթե չունենաս դոնոր, աշխարհի բոլոր փողերն ունեցի` չես կարող օգնել: Ես համոզված եմ, որ եթե մենք Հայաստանում ունենանք փոխպատվաստման կենտրոն, մեր հնարավորությունները շատ ավելի կօգտագործենք»,- ընդգծեց նա:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի նախագահ Բելլա Քոչարյանը նշեց, որ այս ամբողջը նախապատրաստական աշխատանք էր, և նպատակը կենտրոն ունենալն է, քանի որ հիվանդին արտասահման ուղարկելը շատ թանկ արժե, ուստի ավելի հարմար է Հայաստանում փոխպատվաստման կենտրոն ունենալ:

Նշենք, որ «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրն» անդամագրված է Ոսկրածուծի դոնորների միջազգային կազմակերպությանը (BMDWՕ), հանդիսանում է ոսկրածուծի դոնորների համաշխարհային ասոցիացիայի (WMDA) և Եվրոպական Իմունոգենետիկային Ֆեդերացիայի (EFI) լիիրավ անդամ։

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ