Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Մի գենի բացակայությունը արգելակում է լյարդի բորբոքումը

Մի գենի բացակայությունը արգելակում  է լյարդի բորբոքումը

Ողջ բաշխարհում լյարդի ճարպագարությունից տառապում են միլիոնավոր մարդիկ: Նրանցից շատերի մոտ առաջանում է լյարդի բորբոքում, ինչի հետևանքով նրանց վիճակը վատթարանում է և կարող է հանգեցնել անգամ լյարդի անբավարարության: Լյարդի  ճարպագարությունը մի վիճակ է, երբ մարդու լյարդի բջիջներում կուտակվում է ճարպ, ինչը կարող է բերել լյարդի բորբոքման, ցեռոզի, հեպատիտի: Բացի այդ այս հիվանդությունը զարգանում է առանց ախտանիշների:

Դոկտոր Էհուդի Կամրիի գլխավորությամբ կատարված հետազոտությունը Շիբա բժշկական կենտրոնում հայտնաբերել է մի  գեն, որը լյարդի ճարպագարության դեպքում հանգեցնում է վիճակի վատացման: Հետազոտության արդյունքները տպագրվել էին հայտնի Ջըրնըլ օֆ Հեփաթոլըջի (Journal of Hepatology) գիտական ամսագրում: Այս մասին հայտնում է իսրայելական բժշկական լրատվակենտրոնը: Հետազոտությանը մասնակցություն են ունեցել Շիբա բժշկական կենտրոնի, Բեն Հուրիոնի անվան համալսարանի և Կոլորադոյի համալսարանի բժիշկները:

Ինչպես հայտնի է լյարդի ճարպագարությամբ հիվանդների մոտ, երբ ճարպի քանակությունը գերազանցում է հենց լյարդի քաշի հինգ տոկոսը, ապա զարգանում է բորբոքում, ինչը կարող է հանգեցնել լյարդի անբավարարության անգամ մահվան: Սակայն մինչև վերջերս չէին գտնվել գործոններ, որոնք ազդում են լյարդի բորբոքման սկսվելու վրա՝  բերելով վիճակի վատացման:

Հետազոտության շրջանակներում, որ անցկացրել են իսրայելցի գիտնականները լաբորատոր կրծողների վրա, հայտնաբերվել է, որ ինտրալոկին-1 գենը հենց այդ գործոնն է: Կրծողների մոտ, որոնք զուրկ են վերը նշված գենից, չնայած որ զարգանում էր ճարպագարություն, սակայն նրանց օրգանիզմը պաշտպանված էր լյարդի վնասվելուց, նրա ֆունկցիանեի դադարից: Այսպիսով այս գենի բացակայությունը հենց արգելակ է , ինչը թույլ չի տալիս լյարդի բորբոքման և անբավարարության զարգացումը:

remedium.ru 

Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Անի

18.09.2012

Շատ հետաքրքիր էր:Շնորհակալություն:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ