Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Ինքնասպանության հակման վրա ազդում են գենետիկ գործոնները

Ինքնասպանության հակման վրա ազդում են գենետիկ գործոնները

Միաբևեռ խանգարումներով հազարավոր մարդկանց հետազոտությունները ցույց են տալիս, որ ռիսկի գենետիկ գործոնները կարող են ազդել ինքնասպանության որոշման ընդունման վրա:

 

Ջոն Հոփկինսի անվան համալսարանի գիտնականները զեկուցում են, որ հայտնաբերել են քրոմոզոմ 2-ի մի փոքր հատված, որը կապված է ինքնասպանության կատարման բարձր հավանականության հետ: Այս հատվածը պարունակում է 4 գեն, ներառյալ ACP1 գենը: Գիտնականները կյանքին ինքնասպանությամբ վերջ տված մարդկանց ուղեղներում նկատել են ACP1 սպիտակուցի մակարդակի բարձրացում:

Բժիշկ Վիրջինյա Լ Վիլլորն ու նրա կոլեգաները ուսումնասիրել են միաբևեռ խանգարումներով 2,700 մեծահասակի ԴՆԹ-ն, որոնցից 1,201-ը փորձել էին ինքնասպանություն գործել:  Գիտնականները նկատել են, որ ACP1-ի հետ քրոմոսոմ 2-ի գենետիկ շրջանի մեկ ընդօրինակությամբ հիվանդները 1,4  անգամ ավելի են հակված  ինքնասպանության փորձի, իսկ երեք ընդօրինակությամբ ՝ գրեթե երեք անգամ:

Սկզբնաղբյուր. medstream.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ