Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

Գենային թերապիան երկու անգամ նվազեցնում է սրտի կաթվածից հետո մահվան հավանականությունը

Սրտում աճի գործոնի մակարդակի բարձրացումն արագացնում է սրտականի վերականգնումը: Մկների վրա փորձերը ցույց են տվել, որ մահացությունը կրճատվել է մոտ երկու անգամ:

 

Սրտի նոպան առաջանում է զարկերակների խցանման հետևանքով արյան շրջանառության կանգի պատճառով: Սրտի կաթվածը հաղթահարած հիվանդները դառնում են թույլ:


NGF ներվի աճի գործոնը վերականգնում է ոչ միայն նյարդային բջիջները, այլև ընդունակ է արագացնել նոր անոթների աճը:


Նոր հետազոտությունում գիտնականները ստեղծել են վիրուս դեպի մկան սիրտ աճի գործոնով գենի կրկնօրինակի առաքման համար: Մեկ ամիս անց բուժված կրծողների 80%-ը կենդանի են մնացել:


Գենային թերապիան բարելավել է նաև սրտի մխոցային ֆունկցիան: Հակամարմնի ներդրումը, որն արգելափակում է աճի գործոնը, բջիջների մահան պատճառ է դարձել:


Դիտարկելով այն հիվանդների սրտի փորձանմուշները, որոնք մահացել են սրտի կաթվածից, գիտնականները հայտնաբերել են օրգանի տուժված հատվածում նեյրոնի աճի գործոնի մակարդակի բարձրացում: Այսպիսով, օրգանիզմն իրականացնում է պաշտպանական ֆունկցիա` բոլոր ուժերը նպատակուղղելով նոր անոթների աճին:

Սկզբնաղբյուր. Physorg
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ