Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության

ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ. հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության

Հենաշարժական համակարգի հիվանդություններն ամենաշատն են հանգեցնում հաշմանդամության: Նախ զգալիորեն սահմանափակվում է մարդու շարժունակությունը և, ի վերջո, բերում անաշխատունակության:

Ուստի, հենաշարժական համակարգի հիվանդությունները նաև սոցիալական մեծ խնդիր են: Այս հիվանդությունները կարող են ի հայտ գալ ցանկացած տարիքի և սեռի մարդկանց մոտ:

Կարող են լինել բորբոքային բնույթի, ինչպիսիք են` ռևմատոիդ արթրիտը, սպոնդիլոարթրիտները, պոդագրան և դեգեներատիվ` լայն տարածում գտած օստեոարթրիտը:

Ռևմատոլոգիական հիվանդություններից են նաև շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդությունները, ինչպիսիք են` համակարգային կարմիր գայլախտը, համակարգային սկլերոդերմիան, դերմատոմիոզիտը, Շեգրենի հիվանդությունը:

Մի մեծ խումբ են կազմում համակարգային վասկուլիտները: Այս հիվանդությունների դեպքում, բացի հոդամկանային համակարգից, կարող է ախտահարվել ցանկացած օրգան-համակարգ` մաշկը, սրտանոթային և շնչառական համակարգերը` տարբեր կլինիկական դրսևորումներով, երիկամները, կենտրոնական նյարդային համակարգը:

Հիվանդության հիմնական ախտանիշներն են`


  • Հոդացավ,
  • հոդերի այտուց,
  • շարժումների սահմանափակում,
  • մաշկի տարատեսակ ցանավորում,
  • աչքերի ախտահարում,
  • սիրտ-անոթային համակարգի կողմից` պերիկարդիտ,
  • միոկարդիտ,
  • էնդոկարդիտ,
  • շնչառական համակարգի կողմից` պլևրիտ,
  • թոքերի ինտերստիցիալ ախտահարում,
  • նյարդաբանական համակարգի կողմից` ստորին և վերին վերջույթների նյարդերի ախտահարում,
  • ինսուլտ:

Ցանկացած գանգատի դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի՝ խուսափելու հետագա բարդություններից և հաշմանդամությունից:

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ