Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Տիտանից ավելի հուսալի․ հայկական ստարտափն օգնում է նորովի վերականգնել վնասված ոսկրերը. armeniasputnik.am

Ութ տարվա գիտական աշխատանքի ընթացքում մի խումբ հայ նյութագետներ և բժիշկներ նոր նյութ են ստեղծել ոսկրային իմպլանտների համար։ Ոսկորի վերականգնմանը զուգահեռ իմպլանտը քայքայվում է՝ առանց օրգանիզմի վրա որևէ հետևանք թողնելու։

 

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական AIP Tech ստարտափը վնասված ոսկորների վերականգնման համար նոր տեխնոլոգիա է ստեղծել։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ընկերության համահիմնադիր Մարինա Աղայանը՝ նրանց ստեղծած նյութով հնարավոր է փոխարինել ոսկորի վնասված հատվածը մինչև այն վերականգնվի։ Նոր ոսկրահյուսվածքի աճին զուգահեռ իմպլանտը «տեղը նրան է զիջում» և տարրալուծվում է օրգանիզմում՝ առանց վնասակար հետևանքների։ Այսինքն՝ նյութը կենսաքայքայվող է, ինչն էլ հենց ապահովում է դրա առավելությունը տիտանի նկատմամբ։

 

Ճիշտ է, ամբողջական ոսկորներ կամ բութակներ (շտիֆտներ) այս նյութից, համենայն դեպս առայժմ, չեն պատրաստում, ի տարբերություն տիտանի։ Սակայն լաբորատորիայի կենդանիների (առնետներ, նապաստակներ և այծեր) մարմնում հաջողվել է տեղադրել մինչև երկու սանտիմետր երկարությամբ և լայնությամբ իմպլանտներ, ինչը նույնպես քիչ չէ։

 

«Մարդու դեպքում հնարավոր կլինի մինչև չորս սանտիմետր տեղադրել, ինչը կօգնի բավականին լուրջ վնասվածքներ ու վերքեր բուժել»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մարինա Աղայանը։

 

Այդպիսի վնասվածքների դեպքում ոսկրային հյուսվածքը վերականգնվում է երկու ամսից մինչև երկու տարի ժամանակահատվածում՝ կախված վնասվածքի ծանրությունից, մարդու տարիքից և առողջական վիճակից։ Հետևաբար իմպլանտն էլ պետք է համապատասխան արագությամբ վերականգնվի (որպեսզի այն չափազանց արագ չանհետանա, երբ նոր ոսկորը դեռ չի աճել)։ Բուժառուի վիճակի հստակ գնահատականը տալիս է բժիշկը, իսկ բիոինժեներներն ընտրում են իմպլանտի բաղադրությունը. փոքր-ինչ փոփոխելով բաղադրիչների համամասնությունը, կարելի է փոխել նաև դրա տարրալուծման արագությունը։

Սկզբնաղբյուր. armeniasputnik.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ