Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Կլինիկական դեպք` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am

Կլինիկական դեպք` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում. Արա Այվազյան. armeniamedicalcenter.am

Ի՞նչ վիրահատություն է իրականացվել:

Վերջերս «Արմենիա» բժշկական կենտրոնում իրականացվել է Հայաստանում աննախադեպ վիրահատություն` արմնկային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

Միջին տարիքի կինն ուներ արմնկային հոդի հետվիրահատական կոնտրակտուրա, շարժումների սահմանափակում և ցավ: Նա անցել էր բուժման երկար ճանապարհ տարբեր բժիշկների մոտ, տարբեր հիվանդանոցներում, նաև` արտերկրում: Վեց անգամ ենթարկվել է հոդի տարբեր տիպի վիրահատությունների, որոնք որևէ արդյունք չեն տվել:

Իրականացված անհաջող վիրահատություններից հետո, որոնցից երկուսը կատարվել է Հունաստանում, կինն, ի վերջո, դիմել էր մեր բաժանմունք:

Ինչպե՞ս է իրականացվել վիրահատությունը

Վիրահատությունն իրականացրել են Ռուսաստանից ժամանած բժիշկների մասնագիտական թիմը` «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների հետ համատեղ:

Ինչպե՞ս է ընթացել հետվիրահատական շրջանը:

Հիվանդն արդեն լիովին առողջ է, բավարարված է կատարված միջամտության արդյունքով: Ցավեր բոլորովին չունի, զգալի վերականգնվել է շարժումների ծավալը, անցել է առօրյա կյանքի:

Նման վիրահատություններն ինչո՞վ են բացառիկ:

Կոնկրետ այս դեպքն ինքնին յուրահատուկ էր, հազվադեպ նախ` հիվանդության ընթացքով, ապա` իր պատմությամբ. հիվանդը բազմաթիվ անարդյունավետ վիրահատությունների արդյունքում կորցրել էր ձեռքի ֆունկցիան՝ ձեռքում բացակայում էր շարժումը և առկա էին մշտական ցավեր:

Վիրահատության առանձնահատկությունը նրանում է, որ չնայած ախտաբանության բարդությանը, բուժման բազմակի անհաջող փորձերին, որոնք հիվանդին հասցրել էին հուսահատության, ավարտվեց շատ լավ արդյունքով, և որ Հայաստանում արմնկային էնդոպրոթեզավորումը կատարվեց առաջին անգամ:

Արմնկային և ուսահոդի էնդոպրոթեզավորման անհրաժեշտություն` համեմատած կոնքազդրային հոդի հետ, հազվադեպ է հանդիպում: Այդ ախտաբանությունների բուժման տարբերությունն առկա է նաև մասնագիտական առումով (քիչ վիրաբույժներ են իրականացնում նման վիրահատություն) և գնային հարցերում (արմնկային և ուսահոդի էնդոպրոթեզավորման դեպքում իմպլանտն ավելի թանկ է):

Ի՞նչ կանխատեսումներ կան այդ առումով:

Համատեղ աշխատանքն արտերկրի մասնագետների հետ կրելու է շարունակական բնույթ: Հոդերի պրոթեզավորման վիրահատությունները և խորհրդատվությունները Ռուսաստանի բժիշկների կողմից իրականացվելու են պարբերաբար:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ