Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ. nairimed.com

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններ. nairimed.com

Ե՞րբ են ցուցված այս վիրահատությունները: Բարդացած կոտրվածքների, ուռուցքների, սպոնդիլոլիսթեզի դեպքում, որոնք առաջացում են ողնաշարի հենաշարժիչ ֆունկցիայի զգալի խանգարումներ:

Ի՞նչ ֆիքսացիոն համակարգեր ենք օգտագործում: Մեր բազմամյա փորձը թույլ է տալիս առաջարկել DePuy Spine ընկերության իմպլանտները՝ որպես վստահելի և որակյալ: Դրա մասին են վկայում կատարված բազմաթիվ վիրահատությունները և դրանց հեռակա արդյունքները: Այս իմպլանտների առավելությունը կայանում է նրանում, որ վերջիններս պատրաստված են տիտանե հատուկ խառնուրդից (Ti-6AI-4V) և դրա շնորհիվ կարող են տեղադրված մնալ օրգանիզմում ամբողջ կյանքի ընթացքում: Հենց այս տիպի բարձրակարգ իմպլանտների տեղադրման համար նախատեսված հատուկ գործիքների հավաք ՀՀ-ի քաղաքացիական բուժհիմնարկներից առկա է միայն Նաիրի բժշկական կենտրոնում, ուստիև այս վիրահատությունները համարվում են բացառիկ և կատարվում են միայն մեր հիվանդանոցում:

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններՈՂԱՆԱՇԱՐԻ ՊԱՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պարանոցային հատվածի առաջնային ֆիքսացիան կատարվում է այս հատվածի միջողային աճառների ճողվածքների բաց եղանակով հեռացման դեպքում, կամ վնասվածքների ժամանակ: Վիրահատության ժամանակ երկու ողի մարմինները ֆիքսվում են տիտանե թիթեղով, ինչպես պատկերված է նկարում:

Պարանոցային հետին ֆիքսացիան կատարվում է վնասվածքների, ուռուցքների դեպքում կամ էլ կապանահոդային հյուսվածքի գերաճի հետևանքով առաջացած ողնուղեղի կոմպրեսիայի և միելոպաթիայի կապակցությամբ կատարված լամինէկտոմիայից հետո: Ահա այպիսի տեսք ունի կռանիոցերվիկալ ֆիքսացիան, որը համարվում է պարանոցային հետին ֆիքսացիայի տեսակներից մեկը:

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններՈղնաշարի գոտկային և կրծքային հատվածների ախտահարումների ժամանակ կատարվում է տրանսպեդիկուլյար ֆիքսացիա. Վիրահատությունը ցուցված է մի քանի մակարդակի ճողվածքների առկայության դեպքում, ողնաշարային խողովակի ստենոզի դեպքում բաց եղանակով կատարված վիրահատությունների ժամանակ:

Ողնաշարի ֆիքսացիոն վիրահատություններՏրանսպեդիկուլյար ֆիքսացիոն վիրահատությունները ցուցված են նաև հիվանդներին, որոնց մոտ կա միջողային աճառի ճողվածքի կրկնման հակում: Այն ցուցված է նաև ողերի մարմնինների վնասման՝ տրավմաների դեպքում կամ ուռուցքային ախտահարման ժամանակ: Բարձր արդյունավետությամբ տրանսպեդիկուլյար ֆիքսացիան կատարվում է սպոնդիլոլիսթեզների ժամանակ: Ահա այսպիսի տեսք ունի ողնաշարի գոտկասրբանային հատվածի տրանսպեդիկուլյար ֆիքսացիան:

Որոշ բարդացած դեպքերում մենք համադրում ենք տրանսպեդիկուլյար ֆիքսացիան վերտեպրոպլաստիկայի հետ:

 

 

Սկզբնաղբյուր. nairimed.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից
ԵՊԲՀ. Կլինիկական օրդինատորի առաջարկած լուծման շնորհիվ զինծառայողի ձեռքը փրկվել է անդամահատումից

Արտակ Գոքորյանը Ջավախքից է: Ապագա անոթային վիրաբույժը ևս մասնագիտության և աշխատանքի բերմամբ հայտնվեց արցախյան վերջին պատերազմի կիզակետում՝ որպես շտապօգնություն բժիշկ Արցախից Երևան...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է ողնաշարի բացառիկ վիրահատություն: Ավտովթարից հետոերիտասարդ տղայի մոտ առաջացել էր պարանոցային առաջին և երկրորդ ողերի մեծ տեղաշարժով հոդախախտ, բացի այդ, պարանոցի երկրորդ...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com
Դենսիտոմետրիայի իրականացման ցուցումները. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ-ի դենսիտոմետրիայի ծառայությունում  ներդրված է HOLOGIC QDR 4500 ELITE ACCLAIM SERIES  թվային  սարքավորումը՝  ռենտգեն ճառագայթման նվազագույն չափաբաժնով...

ԼՈՒՐԵՐ: Նոր ախտորոշիչ մեթոդներ
Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com
Կլինիկական դեպք. էնդոպրոթեզավորում` փսորիատիկ արթրիտի և երկկողմանի կոքսարթրոզի ժամանակ. nairimed.com

Էնդոպրոթեզավորման մեթոդների զարգացման շնորհիվ կոքսարթրոզների վիրահատական բուժման մեջ բավականին առաջընթաց է գրանցվում: Դժվարություններ առաջանում  են աուտոիմուն հիվանդությունների հետևանքով առաջացած...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am
Կոտրվածքների վտանգն ուղղակիրորեն կախված է սննդից. armeniamedicalcenter.am

Օքսֆորդի համալսարանի փորձագետներն իրականացրել են համեմատական ուսումնասիրություն, որով պարզվել է, որ սնունդն ազդում է կոտրվածքների վտանգի վրա...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը
Պայմաններ, որոնք նպաստում են վերքի ապաքինմանը. armeniamedicalcenter.am
Պայմաններ, որոնք նպաստում են վերքի ապաքինմանը. armeniamedicalcenter.am

Հյուսվածքների ակտիվ վերականգնումը պահանջում է որոշակի պայմաններ: Որպեսզի վերքի, կտրվածքների ապաքինումը ճիշտ ընթանա, նախ, պետք է ապահովել վերքի մաքրությունը ո՛չ միայն արտաքին միջավայրի տեսանելի աղտոտվածությունից, այլ նաև ոչ տեսանելի միկրոօրգանիզմներից...

Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am
Չարորակ հիպերթերմիայի բարեհաջող բուժման դեպք. Արա Այվազյան, Նարեկ Մինասյան. armeniamedicalcenter.am

«Արմենիա» ՀԲԿ մանկական օրթոպեդիայի բաժանմունք էր ընդունվել 10 տարեկան տղա երեխա, որի մոտ առկա էր ստորին վերջույթների շատ բնորոշ ախտահարում՝ երկու կողմից աքիլեսյան ջլերի կարճացում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Զույգ ծնկահոդերի գոնարթրոզով կլինիկական դեպք` մեծահասակի մոտ, աննախադեպ հաջող ելքով. nairimed.com
Զույգ ծնկահոդերի գոնարթրոզով կլինիկական դեպք` մեծահասակի մոտ, աննախադեպ հաջող ելքով. nairimed.com

Հայաստանում արթրոզներն` ընդհանրապես, և կոնքազդրային ու ծնկան հոդի հիվանդությունները (կոքսարթրոզ, գոնարթրոզ)` հատկապես, բավականին շատ և, գրեթե, հավասարաչափ են հանդիպում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com
Նորածինների կոնքազդրային հոդի սոնոգրաֆիա՝ «Էրեբունի» ԲԿ ծննդատանը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ծննդատանը ներդրվել է կոնքազդրային հոդի դիսպլազիայի սկրինինգային ծրագիր: Կոնքազդրային հոդերի դիսպլազիան բնածին է ՝ պայմանավորված կոնքի ոչ ճիշտ զարգացումով և կարող է առաջացնել ազդրի գլխիկի հոդախախտ...

ԼՈՒՐԵՐ: Առողջ երեխա Լրահոս երեխաների մասին Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց. nairimed.com
Բացառիկ վիրահատություն Նաիրի ԲԿ-ում` վիրավորում ստացած սպայի կյանքը փրկվեց. nairimed.com

Գլխուղեղի հրազենային վիրավորում ստացած սպան Արցախից  տեղափոխվել էր կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ կատարվել էին հետազոտություններ, հրավիրվել էին Հայաստանի լավագույն մասնագետները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները. դեպք` կլինիկայի «կյանքից». nairimed.com

«Նաիրի-Կոքսա կլինիկայում  իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ: Կլինիկան համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով
Ասկորբինաթթվի օրական 0.5 գ դեղաչափը նվազեցնում է պոդագրայով հիվանդանալու հավանականությունը 17%-ով

Պոդագրան (հունարենից` թարգմանաբար նշանակում է թակարդ ոտքերի համար), դրսևորվում է հոդաբորբի սուր գրոհներով: Հիվանդությունը պայմանավորված է տարբեր հյուսվածքներում՝ առավելապես հոդերում...

ԼՈՒՐԵՐ: Վիտամիններ և միներալներ ԼՈՒՐԵՐ: Դեղամիջոցներ
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը. erebunimed.com
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը:

Փայտ կտրելու ընթացքում Արամ Ղազարյանը կորցրել էր ձեռքը: Շտապօգնության մեքենան նախ մարզային...

Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
Վերքերի ապաքինում. biostem.am
Վերքերի ապաքինում. biostem.am

Վերքային գործընթացի խնդիրը, չնայած  վերջին շրջանում ոլորտի բազմաթիվ հետազոտություններին, մնում է հրատապ: Պորտալարի խողովակի ցողունային բջիջները` մետաքսի ֆիբրոինի հիմքի վրա, օգտագործվել են  մաշկային բազմաշերտ...

ԼՈՒՐԵՐ: Գիտաբժշկական լրահոս
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com
Ողնաշարի պարանոցային հատվածի վիրահատություններ. nairimed.com

Ողնաշարի պարանոցային հատվածի ճողվածքների դեպքում հնարավոր է կատարել թե' բաց և թե' էնդոսկոպիկ վիրահատություն: Վիրահատության ընտրության հարցը կախված է ճողվածքի չափից և ձևից: Բաց եղանակով վիրահատությունները...

ԼՈՒՐԵՐ: Նյարդային համակարգ Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ