Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Հրաժարվե՛ք պարանոցը և մատները ճրթացնելու սովորությունից. izmirlianmedicalcenter.com

Հրաժարվե՛ք պարանոցը և մատները ճրթացնելու սովորությունից. izmirlianmedicalcenter.com

Կոչ է արվում հրաժարվել պարանոցը և մատները ճրթացնելու սովորությունից, այն ո՛չ միայն գեղեցիկ չէ, այլ նաև վնասակար է առողջության համար: Թեև գիտությունը դեռ ոչինչ չի ապացուցել, այնուամենայնիվ, գիտնականները ենթադրում են, որ նման սովորության և որոշ հիվանդությունների միջև կապ կա:

Մասնավորապես, օրթոպեդները կարծում են, որ հոդերը ճրթացնելու սովորությունը կարող է նպաստել արթրիտի զարգացմանը: Նրանք դա բացատրում են նրանով, որ ճրթոց առաջացնող շարժումների ժամանակ տեղի է ունենում հոդերում կուտակված օդագազային գոյացությունների տեղաշարժ, որը կարող է բացասական ազդեցություն ունենալ:

Բացի այդ, նման դեպքերում հոդերում տեղի է ունենում կապանների կտրուկ ձգում, որը կարող է բերել նրանց վնասման և հոդային շարժունակության վատթարացման:

Օրթոպեդների համոզմամբ` հատկապես պետք է զգույշ լինեն պարանոցը ճրթացնել սիրողները: Կտրուկ շարժման կամ սխալ դիրքի դեպքում կարող է միջողային սկավառակի ճողվածք առաջանալ:

Սկզբնաղբյուր. izmirlianmedicalcenter.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ