ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Վերականգնվեց էլեկտրական սղոցով վնասված ձեռքի մատների աշխատանքը. Արա Մելիքսեթյան. armeniamedicalcenter.am
Շտապ օգնության կանչով, անհետաձգելի ցուցումներով, Արմենիա ՀԲԿ ընդունվեց 57 տարեկան պացիենտ: Տղամարդը էլեկտրական սղոցով ձեռքի մատների հիմքերից պատռված վերք էր ստացել: Առաջացել էր երկրորդ մատի ոչ լրիվ տրավմատիկ ամպուտացիա, չորրորդ մատի բաց բազմաբեկորային կոտրվածք` միջնային ֆալանգի բաց բազմաբերկորային կոտրվածք` բեկորների տեղաշարժով, երրորդ և հինգերորդ մատների ափային մակերեսների պատռված վերքեր, նյարդանոթային խրձերի և ծալի ջղերի վնասումներ: Մատների արյունամատակարարումը դեկոմպենսացված էր, այսինքն` արյան շրջանառությունը խանգարված էր զարկերակների ամբողջականության վնասվածության պատճառով:
Շտապ կարգով և անհետաձգելի ցուցումներով հիվանդը վիրահատվեց: Կատարվել է երկրորդ մատի հիմնային ֆալանգի օստեոսինթեզ. ոսկրը ֆիքսվել է մետաղական շյուղով, այնուհետև` հինգերորդ մատի միջնային ֆալանգի օստեոսինթեզ. այստեղ կար նաև ոսկրային դեֆեկտ, որը նույնպես վերականգնվել է: Հաջորդիվ վերականգվել են ծալի ջղերը, կարվել են մատների նյարդերը` 8 նյարդ (յուրաքանչյուր մատ ունի 2 նյարդ) և վերականգնվել են մատային զարկերակները: Մատային զարկերակները բավականին բարակ են, մոտավորապես 1 մմ տրամագիծ ունեն: Այս ամենը կատարվել է օպտիկական խոշորացման տակ` մոտավորապես 4-5 անգամ. առանց միկրոսկոպի հնարավոր չէր իրականացնել նման վիրահատություն:
Մատների արյունամատակարարումը վերականգվել է վիրահատության ընթացքում. մատները տաքացան, դարձան վարդագույն, մազանոթային խաղը եղունգային մահիճի վրա տեսանելի դարձավ:
Վիրահատությունը տևել է 10.5 ժամ, հետվիրահատական շրջանն անցել է հարթ, վերքերը հիմնականում վերականգվել են, բացառությամբ 5-րդ մատի, քանի որ վերականգնումը բացառվում էր: Վիրահատությունից անցել է երեք շաբաթ, ճկույթի վերքը նույնպես լավացել է: Հիվանդն ընդունել է հակաբիոտիկներ, ինֆուզիոն թերապիա և դուրս է գրվել: Ներկայում գտնվում է հսկողության`ամբուլատոր բուժման գործընթացում: 2-3 շաբաթ անց կիրականացվի կրկնակի ռենտգեն հետազոտություն` պարզելու ոսկրերի վերականգնման գործընթացը: Այնուհետև կհեռացվեն մետաղական շյուղերը և կհաջորդի վերականգնողական բուժումը` հնարավոր է ֆիզիոթերապիայի, բուժական ֆիզկուլտուրայի կամ բուժական մերսման անհրաժեշտություն լինի:
16.08.2017 Կարդացեք նաև
24.12.2021
28.06.2021
14.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Շաքարային դիաբետի բուժման ժամանակակից մոտեցումները
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
- Ցերվիցիտի (էնդոցերվիցիտի) կլնիկաձևաբանական բնութագիրը (գրական ակնարկ)
- Քնի օբստրուկտիվ ապնոէ-հիպոպնոէ համախտանիշով պայմանավորված երիկամների ախտահարման ախտաֆիզիոլոգիական հիմնական մեխանիզմները















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ