Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ռոբոտ ձեռքը կաթվածահար մարդկանց կօգնի ինքնուրույն ուտել եւ խմել. news.am

Ռոբոտ ձեռքը կաթվածահար մարդկանց կօգնի ինքնուրույն ուտել եւ խմել. news.am

University Hospital Tuebingen-ի (Գերմանիա) գիտնականները ռոբոտ ձեռք են ստեղծել, որը ողնաշարի վնասվածքով եւ վերջույթների կաթվածով տառապող հիվանդներին կենցաղային գերծողություններ կատարելու՝ ինքնուրույն ուտելու եւ խմելու հնարավորություն կտա:

Իսպանիայում ռոբոտ ձեռքն արդեն թեստավորել են կվադրիպլեգիայով (չորս վերջույթների մասնակի կամ ամբողջական կաթված) 6 հիվանդների վրա. մասնակի կաթվածահարման հետեւանքով այս մարդիկ չէին կարողանում ձեռքերը նորմալ օգտագործել եւ դրանցով իրեր բռնել: Ընդամենը 10 րոպե տեւած ուսուցումից հետո նրանք կարողացել են փաստաթղթի վրա իրենց ստորագրությունը դնել եւ կարտոֆիլի չիփսն ինքնուրուն ուտել: Մասնակիցները ռոբոտ ձեռքը, որը ձեռնոցի է նման, կառավարել են գլխի հատուկ սարքով, որը չափում է ուղեղի ակտիվությունը եւ հետեւում հայացքի ուղղությանը, նաեւ մշակում է պլանշետի ազդանշանները: Փորձից հետո հիվանդները սարքը գնահատել են հարմարավետ, հուսալի եւ օգտագործելիս անհարամություն չպատճառող:

Ռոբոտ վերջույթների կիրառման գաղափարը նորություն չէ, սակայն դրանցից շատերը իրենց բացասական կողմերն ունեն եւ օգտագործման դժվարությունները, օրինակ, որոշ դեպքերում անհրաժեշտ է իմպլանտային սարքեր կամ գել օգտագործել՝ մաշկի հետ էլեկտրոդների լավ շփման համար: Գերմանական ռոբոձեռքը եւս թերություններ ունի՝ հիվանդին պետք է օգնել գլխի սարքը դնելիս, սարքը կարող են օգտագործել միայն այն մարդիկ, որոնց մոտ բազկի կամ նախաբազկի գոնե ինչ-որ շարժունակություն պահպանվել է:

Սակայն հետազոտությունները կշարունակվեն, քանի որ սարքը փորձերի ժամանակ դրական կողմեր է ցուցադրել: Հնարավոր է, որ այս սարքի նոր տարբերակներն օգտագործելու համար ավելի հարմար կլինեն եւ կընդգրկեն հաշմանդամությամբ հիվանդների ավելի լայն շրջանակ:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ