Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Նոր վերնաշապիկը կօգնի շտկել կեցվածքn ու ազատվել մեջքի ցավերից. news.am

Նոր վերնաշապիկը կօգնի շտկել կեցվածքn ու ազատվել մեջքի ցավերից. news.am

TruPosture-ը նոր վերնաշապիկ է, որն անընդհատ կհիշեցնի ուղիղ նստելու անհրաժեշտության մասին՝ դրանով իսկ նպաստելով կեցվածքը շտկելուն ու մեջքի ցավերը նվազեցնելուն: Առաձգական, լվացվող հյուսվածքի մեջ հատուկ նանո հաղորդիչներ են տեղադրված, որոնք չափում են ողնաշարի շարժումները ՝ կես աստիճանի ճշգրտությամբ ու մարդու հետ իրական ժամանակի ռեժիմում հակադարձ կապ պահպանում: Երբ վերնաշապիկը հայտնաբերում է, որ մարդը ծռում է մեջքը, այն վիբրացիոն ազդանշաններ է հաղորդում թիրախային մասին, ինչի շնորհիվ հասկացնում է, որ պետք է ուղղի կեցվածքը:

TruPosture-ը նաեւ միանում է Bluetooth-ին ու չափումների տվյալները փոխանցում Android, iOS եւ Windows Phone-ով աշխատող սմարթֆոնների հավելվածին: Հավելվածի միջոցով մարդը կարող է օրինական ժամանակի ռեժիմում տեսնել իր ողնաշարի գրաֆիկական պատկերը, նաեւ հետեւել իր հաջողություններին:

Նման վերնաշապիկների զանգվածային արտադրություն սկսելու համար դրանք ստեղծող ընկերությունը փորձում է 50 000 դոլար հավաքել ՝քրաուդֆանդինգային պլատֆորմում: Վերնաշապիկը կարժենա մոտավորապես 149 դոլար, ու եթե ամեն ինչ ըստ ծրագրվածի ընթանա, ապա այն արդեն 2016 թ. մայիսին կուղարկվի պատվիրատուներին:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ