Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

ԱՄՆ-ում ստեղծվել է արհեստական ձեռք, որը կարողանում է «զգալ». tert.am

ԱՄՆ-ում ստեղծվել է արհեստական ձեռք, որը կարողանում է «զգալ». tert.am

Ամերիկացի մասնագետները ստեղծել են նորագույն տեխնոլոգիաներով համալրված պրոթեզային ձեռք, որն օժտված է «զգալու» բացառիկ ունակությամբ։ Ինչպես նշում է english.alarabiya.net-ը, պրոթեզը տրվել է 28-ամյա ամերիկացի մի երիտասարդի, ով մեկ տասնամյակից ավելի գտնվում է կաթվածահար վիճակում` զրկված լինելով զգալու հնարավորությունից:

Աղբյուրը մանրամասնում է, որ գիտնականները հատուկ էլեկտրոդներ են տեղադրել երիտասարդի գլխուղեղի կեղևի այն հատվածում, որը պատասխանատու է զգայարանների համար։ Այնուհետև երիտասարդի աչքերը փակել են ու հերթով դիպչել արհեստական ձեռքի բոլոր 5 մատներին։ Թեստի ավարտից հետո ամերիկացին նշել է, որ 100 տոկոս ճշգրտությամբ զգացել է, թե արհեստական ձեռքի որ մատին են գիտնականները դիպչել։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ