Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ստեղծվել է աշխարհում առաջին «զգացող» ոտքի պրոթեզը. tert.am

Ստեղծվել է աշխարհում առաջին «զգացող» ոտքի պրոթեզը. tert.am

Վիեննայում գիտնականները ստեղծել ու ներկայացրել են աշխարհում առաջին առաջին անգամ ոտքի զգայուն պրոթեզը: Yahoo News-ի գնահատմամբ նորույթը նոր հույս է առանց վերջույթների մարդկանց համար:

Ըստ էության` պրոթեզը «զգում է» այն մակերևույթը, որի վրայով քայլում է` գրեթե նույն կերպ, ինչ իսկական վերջույթը:

Նոր պրոթեզի ներբանը համալրված է վեց տվիչներով, որոնք տեղեկություններ են հավաքում այն մակերևույթի մասին, որի վրայով քայլում է մարդը: Այդ ինֆորմացիան փոխանցվում է նյարդերին, որոնք պահպանվել են ազդրում: Այնուհետև տվյալները հասնում են ուղեղ, ինչի շնորհիվ էլ մարդը կարող է հասկանալ, թե ինչ մակերևույթի վրայով է ընթանում:

Ոտքը փոխպատվաստվել է Վոլֆգանգ Ռանգեր անունով հիվանդի, որը պնդում է, թե այդ նոր զգայուն պրոթեզով, իրեն թվում է, թե նորից ոտք ունի: Նա այլևս չի սայթաքում սառույցի վրա, զգում է ավազի ու խոտի տարբերությունը, անգամ ամենափոքր քարերը իր ճանապարհին:

Նորույթը ավստրիական Լինցի համալսարանի գիտնականների ձեռքբերումն է:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. anspress.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ