Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Նաիրի բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության նորաբաց ծառայությունում բարդ վիրահատություն է իրականացվել. erebouni.am

Նաիրի բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության նորաբաց ծառայությունում բարդ վիրահատություն է իրականացվել. erebouni.am

Ծառայության մասնագետները վիրահատել են 19-ամյա տղայի, ում մոտ  2 տարի առաջ ախտորոշվել էր ազդոսկրի ստորին երրորդականի օստիոգեն սարկոմա:


 «Նման դեպքերում մինչև 90-ականները կատավում էր վերջույթի անդամահատոմ, և անգամ այդ դեպքում շատ հաճախ անհնար էր կանգնեցնել հիվանդության տարածումը թոքերի վրա: Ներկայում ակտիվ քիմիապրեպարատների և բարձր չափաբաժինների միջոցով արդեն հնարավոր է փրկել հիվանդի կյանքը»,- մեզ հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի Օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը:


 2 տարի առաջ տղան համակցված բուժում էր ստացել, 4 կուրս քիմիաթերապիայից հետո կատարվել է ուռուցքի հեռացում՝ ոսկրի 17 սմ  հատվածի հեռացման միջոցով և ժամանակավոր մետաղական կոնստրուկցիայի տեղադրում, որից հետո հիվանդը շարունակել է ստանալ դեղորայքային բուժումը: 2 տարի անց հիվանդի ուռուցքաբանական կարգավիճակը որոշելուց  հետո, լիարժեք օրթոպեդիկ վերականգնման նպատակով, էնդոպրոթեզի միջոցով կատարվեց ծնկան հոդի և ազդոսկրի մեծ հատվածի վերականգնում:

 

 

«Ներկայումս աշխարհի առաջատար կլինիկաներում կիրառվում է օրգանապահպան բուժում, որը ենթադրում է դեղորայքային բուժման ֆոնի վրա ոսկրի հիվանդ հատվածի հեռացում և այդ հատվածի փոխարինում անհատական էնդոպրոթեզով»,- նշեց Գալուստ Գալուստյանը:


Դեպքը առանձնահատուկ էր նրանով, որ, սոցիալական պատճառներից ելնելով, բուժման առաջին փուլում անհնար էր էնդոպրոթեզի ձեռքբերումը: Այդ պատճառով ընտրվեց երկփուլ բուժման տարբերակը: «1-ին փուլում կատարվեց ուռուցքի հեռացում և այդ դեֆեկտը փոխարինվեց ժամանակավոր կոնստրուկցիայով, ինչը թույլ էր տալիս հիվանդին քայլել ուղիղ ոտքով: 2 տարի հսկողության տակ գտնվելուց հետո, երբ հետազոտությունների արդյունքում ժխտվեց հիվանդության որևէ զարգացման առկայություն, կատարվեց  վերականգնողական վիրահատություն»:

 


Վիրահատության արդյունքում բժիշկնեը վերականգնեցին տղայի  ո՛չ միայն վերջույթը, այլև վերջույթի գործառույթները: Արդյունավետ վիրահատությանը հետևեց առանց բարդությունների հետվիրահատական փուլը: Ներկայումս հիվանդը ստանում է վերականգնողական բուժում:

 

 

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ