Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Բժիշկները ողնաշարի վնասվածքից հետո կարողացել են օրգանիզմին վերադարձնել շարժունակությունը. 1in.am

Բժիշկները ողնաշարի վնասվածքից հետո կարողացել են օրգանիզմին վերադարձնել շարժունակությունը. 1in.am

Գիտնականներն ապացուցել են, որ նեյրոտրոֆիկ արտեմին գործոնը ողնաշարի վնասվածքի դեպքում ընդունակ է վերականգնել վնասված նեյրոնների աքսոնները, հայտնում է PNAS հանդեսը:

Ողնաշարի վնասվածքները մասամբ հանգեցնում են ողնուղեղի և դրանից դուրս եկող նյարդերի նեյրոնային կապերի խախտմանը, որի արդյունքում մարմնի որևէ մաս կարող է կորցնել շարժունակությունը:

Բժիշկներին հաջողվել է ողնաշարի ծանր վնասվածքներով առնետներին վերադարձնել իրենց նախկին շարժունակությունը: Առնետներին ներարկում են նեյրոնների զարգացումը և ակտիվությունը խթանող նյութ՝ արտեմին, որի արտադրությունը կոդավորվում է ARTN գենով: Բուժման արդյունքում` վնասված նեյրոններով ողնուղեղի 4 սանտիմետրանոց հատվածը ամբողջությամբ վերականգնվում է: Դրանց աքսոնները կրկին ձևավորում են միելինային թաղանթ, որն անհրաժեշտ է էլեկտրական ազդանշաններ փոխանցելու համար, ինչպես նաև կապ են ստեղծում վնասվածքից առաջ առկա նեյրոնների հետ:

Գիտնականները համոզված են, որ իրենց նվաճումը կարող է նշանակալի առաջընթաց լինել ողնուղեղի վնասվածքների հետևանքների վերացման գործում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ