Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Արթրիտը հնարավոր կլինի նախօրոք կանխատեսել արյան հետազոտությամբ. news.am

Արթրիտը հնարավոր կլինի նախօրոք կանխատեսել արյան հետազոտությամբ. news.am

Մեծ Բրիտանիայի գիտնականները արյան հետազոտության այնպիսի տեսակ են մշակել, որը ի զորու է կանխատեսել արթրիտի զարգացման հավանականությունը հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց տաս տարի առաջ: Դա այս ծանր հիվանդության բուժման գործում մեծ առաջընթաց է:

 

Ուորվիքի համալսարանի գիտնականնները մշակել են արթրիտի ախտորոշման պարզ եւ էժան մեթոդ: Ախտորոշման համար հիվանդից ընդամենը մի կաթիլ արյուն է պահանջվելու: Եթե արթրիտի հավանականությունը ախտորոշվի այդքան վաղ, այն հնարավոր կլինի դանդաղեցնել: Այնպիսի հասարակ մեթոդ, ինչպիսին ավելորդ քաշից ազատվելն է, թույլ կտա կանխել արթրիտի զարգացումը:

 

Այժմ գոյություն չունի արթրիտի ախտորոշման որեւէ առանձին թեստ, եւ այն շատ հաճախ չի ախտորոշվում այնքան ժամանակ, մինչեւ հասնում է վերջին աստիճանին, որի դեպքում հոդերի մաշվածությունն արդեն շատ ինտենսիվ է: Այս դեպքում միակ ելքը վիրահատությունն է: Ուորվիքի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս հիվանդությամբ տառապող մարդկանց արյան մեջ բարձր է երկու բաղադրիչների պարունակության մակարդակը:  Հենց նման յուրահատկության վրա էլ հիմնվում է նոր թեստը: Ինչպես գրում է Nature Scientific Reports   ամսագիրը, նոր մեթոդի միջոցով արդեն ախտորոշվել է 22 հիվանդ:.

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. ja-zdorov.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ