Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Սրունք-թաթային հոդի արթրոսկոպիա. կյանքն առանց ցավի. erebouni.am

Սրունք-թաթային հոդի արթրոսկոպիա. կյանքն առանց ցավի. erebouni.am

19.02.15 թ. 36 ամյա հիվանդ Մ.Ջ.-ն «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժանմունք է դիմել սրունք-թաթային հոդի ցավերի և շարժումների սահմանափակումների գանգատներով: Անամնեզում առկա են պճեղների կոտրվածքների հետևանքով կրկնակի վիրահատություններ, 6 ամիս անց՝ մետաղական ներդիրների հեռացում: Պացիենտի մոտ վերոնշյալ միջամտություններից հետո գանգատները չէին դադարել:

 

Պացիենտը հետազոտվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի օրթոպեդիայի բաժանմունքում, ինչի հիման վրա 20.02.15թ. բաժանմունքի առաջատար օրթոպեդ Հրաչյա Հարությունյանի կողմից միջամտություն է իրականացվել` սրունքաթաթային հոդի արթրոսկոպիա: Արդյունքում բացահայտվել է I°-II° Վեգոսկրա-Թիբիալ հոդի խոնդրոպաթիա, արթրոպաթիա՝ սրունքաթաթային հոդի իմպիչմենթի առաջացմամբ, արթրոֆիբրոզ, և իրականացվել աճառի վնասված հատվածների արթրոսկոպիական դեբրինթմենթ, ֆիբրոզային փոփոխություններով հյուսվածքների հեռացում:

 

Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդացումների, հիվանդը երկրորդ օրը սկսել է քայլել՝ հենվելով միայն մեկ ձեռքի վրա:

Հետվնասվածքային ախտահարումների դեպքում՝ հատկապես պճեղների կոտրվածքներից հետո, սրունքաթաթային հոդի արթրոսկոպիան հնարավորություն է տալիս հասնել օպտիմալ արդյունքների:

 

Նման վիրահատությունները, ի տարբերություն ծնկային հոդի արթրոսկոպիայի, Հայաստանում հազվադեպ է իրականացվում, չնայած սրունքաթաթային հոդի հետվնասվածքային խնդիրները ոչ պակաս տարածված են:

 

Սույն նկարագրության նպատակը Հայաստանում սրունքաթաթային հոդի արթրոսկոպիայի մասսայականացումն է, որը կնպաստի պացիենտների մոտ հոդի հետվիրահատական ախտահարումների վերականգնմանը, ցավային համախտանիշի վերացմանը, կկանխի սրունքաթաթային հոդի խոնդրոպաթիայի հետագա զարգացումը: Արդյունքում հիվանդը կարող է վերադառնալ նորմալ կյանքի՝ առանց ցավի:   

Սկզբնաղբյուր. erebouni.am
Լուսանկարը. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ