Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Հնդկաստանում առաջին անգամ փոխպատվաստել են հիվանդի երկու ձեռքերը. 1in.am

Հնդկաստանում առաջին անգամ փոխպատվաստել են հիվանդի երկու ձեռքերը. 1in.am

Հնդկաստանում վիրաբույժները մի հիվանդի միանգամից երկու ձեռքի փոխպատվաստման՝ երկրում առաջին վիրահատությունն են արել: Վիրահատությունը մոտ 16 ժամ է տևել: Արդյունքում՝ երկու վերջույթները հաջողությամբ փոխպատվաստվել են 30-ամյա Մանու անունով տղամարդուն, որը ձեռքերից զրկվել էր 3 տարի առաջ, երբ դուրս էր նետվել շարժվող գնացքից: Այս մասին հայտնում է The Independent-ը:

 

Business Standard-ը հայտնում է, որ վիրահատությունն արվել է հունվարի 12-ին: Այն իրականացրել է բժիշկների խումբը Կոչի քաղաքի Ամրիթա բժշկական գիտությունների ինստիտուտից: Վիրահատությանը մասնակցել է 20 բժիշկ:

 

«Մանուն կարողանում է շարժել ձեռքերը, քանի որ նրա նախաբազկի մկաններն աշխատում են մատները շարժելու համար»,- ասում է վիրահատությունը ղեկավարած ինստիտուտի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի ղեկավար պրոֆեսոր Սուբրամանիա Այերը: Մանուն պետք է ֆիզիոթերապիայի կուրս անցնի, հայտնում է New India Express-ը: Բացի դրանից՝ նա ամբողջ կյանքում ստիպված կլինի իմունոդեպրեսանտներ ընդունել:

 

Վիրահատությունից հետո Մանուն շնորհակալություն է հայտնել բժիշկներին ներդրած ջանքերի համար: Նա ասել է, որ «հիացած է» իր նոր ձեռքերով: «Ես շատ երջանիկ եմ: Երբ կորցրի ձեռքերս, շատ վախեցած էի: Բայց հիմա ուրախ եմ, որ ինձ վիրահատեցին, և ես կարող եմ անել ամենը, ինչ անում էի իմ սովորական կյանքում»,- ասել է նա:

 

Մանուն նաև շնորհակալություն է հայտնել իր դոնորի ընտանիքին՝ 24-ամյա տղամարդու, ով զոհվել է մոտոցիկլով վթարի հետևանքով:

 

Աշխարհում երկու ձեռքի փոխպատվաստման առաջին վիրահատությունն արվել է 1998 թ. Ֆրանսիայում: Ճիշտ է, 3 տարի անց բժիշկները ստիպված նորից հեռացրել են վերջույթը հենց հիվանդի խնդրանքով, որն այդպես էլ չի կարողացել հարմարվել դրա հետ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. en.tedaich.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ