Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Ցողունային բջիջների ներարկումը կարող է փոխարինել կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը. news.am

Ցողունային բջիջների ներարկումը կարող է փոխարինել կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը. news.am

Ցողունային բջիջների ներարկման օգնությամբ բուժման փորձնական մեթոդը կարող է փոխարինել կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորումը, քանի որ հիվանդների վնասված ոսկորը «կաճի» եւ ինքն իրեն կվերականգնվի:

 

Բժիշկները պնդում են, որ նույնիսկ մեկ ներարկումը նպաստում է վնասված հյուսվածքների վերականգնմանը, եւ այն ամբողջությամբ կփոխի ավասկուլյար նեկրոզ ունեցող մարդկանց բուժման մոտեցումը: Հիվանդության պատճառով ոսկրային հյուսվածքը քայքայվում է արյան շրջանառության խանգարման հետեւանքով, եւ մինչեւ հիմա այդ խնդիրը լուծել են՝ բարդ վիրահատության միջոցով կոնքազդրային հոդը փոխարինելով: Իսկ նոր, պակաս ինվազիվ մեթոդը շատ բժիշկների կարծիքով կարող է շատ բան փոխել եւ օգնել տասնյակ հազարավոր մարդկանց:

 

Ըստ նոր մեթոդի՝  անմիջապես հիվանդի ոսկրածուծից մի փոքր քանակություն են վերցնում, որից հետո դրանից առանձնացնում են ցողունային բջիջները, լաբորատոր պայմաններում դրանք վերածվում են այն բջիջների, որոնցից պետք է ոսկորը ձեւավորվի, երբ այն հիվանդի վնասված հոդի մեջ ներարկվի: Ենթադրվում է, որ այդ բջիջները կօգնեն, որ ոսկրային հյուսվածքն ինքնուրույն վերականգնվի, իսկ վիրահատության անհրաժեշտությունն էլ չի զգացվի:

 

Մեծ Բրիտանիայի առողջապահության պետական ծառայության հինգ հիվանդանոց արդեն փորձում են նոր մեթոդը, եւ փորձարկումները կտեւեն մինչեւ 2017 թ. վերջը:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ