Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

Պրոգեսթերոնով բուժումը ուղեղի վնասվածքի հետեւանքների նվազեցման չի հանգեցնում. news.am

Պրոգեսթերոնով բուժումը ուղեղի վնասվածքի հետեւանքների նվազեցման չի հանգեցնում. news.am

Ուղեղի լուրջ վնասվածք ունեցող հիվանդների շրջանում իրականացված երկու լայնածավալ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ վթարից անմիջապես հետո պրոգեսթերոնով հորմոնային բուժմամբ հնարավոր չէ վնասվածքի հետեւանքների նվազեցման հասնել, հաղորդում է FoxNews-ը:

 

882 հիվանդների նկատմամբ իրականացված փորձարկումները Ատլանտայում գործող էմորիի համալսարանի բժիշկներն են նախաձեռնել: Երկրորդ դեպքում կամավորների թիվը 1195-ի է հասել, իսկ նախաձեռնողը Նյու-Յորքի North Shore համալսարանական հիվանդանոցի գիտաշխատողներն են եղել: Երկու զեկույցներն էլ օրեր առաջ New England Journal of Medicine ամսագրում են հրապարակվել: 

 

Հետազոտությունների արդյունքները մեծ հիասթափություն են պատճառել փորձագետներին, քանի որ կենդանիների նկատմամբ իրականացված նախընթաց փորձարկումները պրոգեսթերոնի՝ ուղեղի գործառնականության պահպանմանը միտված հատկության մասին էին վկայել:

 

Գիտնականները նկատել են, որ ավտովթարից, ընկնելուց կամ որեւէ այլ տիպի վթարից հետո՝ առավելագույնը 4 ժամ անց ուղեղի ծանր վնասվածքի հետեւանքների նվազեցման նպատակով պրոգեսթերոնով հորմոնային բուժում ստացած հիվանդները 6 ամսվա ընթացքում որեւէ առավելություն ձեռք չեն բերել՝ ի համեմատություն այն մասնակիցների, որոնց ընդամենը պլացեբո է նշանակվել:

 

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. infomrt.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ