ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա
Պարանոցի ֆիքսատորը՝ առավոտյան ցավերից խուսափելու միջոց. news.am
Բազմաթիվ եվրոպական երկրներում վաղ առավոտյան պարանոցի ֆիքսատոր կրող բավականաչափ մեծ թվով մարդկանց կարող եք հանդիպել: Կարծում եք՝ նրանք բոլորը նախօրեին ավտովթարի՞ են ենթարկվել կամ որեւէ վնասվա՞ծք ստացել: Բոլորովին էլ ոչ:
Պարզվում է՝ ֆիքսատորները նաեւ առավոտյան ժամերին պարանոցում զգացվող ցավերի դեմ կարող են օգտակար լինել:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում օրթոպեդ մեխանիկ Արթուր Գալանտերյանը նշել է, որ քնի ընթացքում գլուխը սխալ դիրքում պահելու արդունքում առավոտյան ժամերին հաճախ ողնաշարի պարանոցային հատվածի ուժեղ ցավ, ինչպես նաեւ գլխացավ եւ անհարմարավետության զգացում կարող է առաջանալ: Մարդը չի կարողանում գլուխն, ինչպես հարկն է, շրջել, եւ ողջ օրվա ընթացքում կարող է բավականին տհաճ ցավային զգացողություններից տառապել:
Խնդիրը հաղթահարելու պարզագույն եղանակ կա. հարկավոր է վաղ առավոտից 30-40 րոպեով պարանոցի թեթեւ ֆիքսատոր կրել: Մասնագետի հավաստիացմամբ, սարքն, ի հաշիվ մեղմ դիստրակցիայի, մկանային սպազմն արգելակելու եւ, մինչեւ աշխատավայր հասնելը, պարանոցի ցավն ամբողջությամբ վերացնելու հատկություն ունի:
Բազմաթիվ եվրոպական երկրներում մարդիկ հենց այդպես էլ վարվում են՝ այնտեղ պարանոցի ֆիքսատորով աշխատանքի շտապող բավականին մեծ թվով մարդկանց կարող եք հանդիպել: Մինչդեռ Հայաստանում սարքն ընդհանրապես տարածում չի գտել՝ մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, թե ինչու եւ երբ է պետք նման ֆիքսատոր կրել, իսկ նրանք, ովքեր գիտեն, ամաչում են, բարդույթներ ունենում՝ նախընտրելով ողջ օրը պարանոցի հատվածում ի հայտ եկած տհաճ զգացողություններով անցկացնել:
Ի դեպ, հայկական դեղատներում այնքան էլ հեշտ չէ պարանոցի ֆիքսատոր գտնել, քանի որ պահանջարկը դեռեւս քիչ է: Եվրոպայի մի շարք երկրներում մասնագիտացված դեղատներ են գործում, որտեղ կարելի է միայն օրթոպեդիկ միջոցներ եւ սարքեր գտնել: Օրինակ՝ նման դեղատներից ո՛չ միայն պարանոցի ֆիքսատոր, այլ նաեւ, ասենք, օրթոպեդիկ կոշիկ եւ այլ ուղեկից պարագաներ են ձեռք բերվում:
22.09.2014 Կարդացեք նաև
24.12.2021
28.06.2021
14.05.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ