Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Վնասվածքաբանություն և օրթոպեդիա

12-ամյա տղան ողնաշարի՝ եռաչափ տպված կրկնօրինակով է փոխպատվաստվել. news.am

12-ամյա տղան ողնաշարի՝ եռաչափ տպված կրկնօրինակով է փոխպատվաստվել. news.am

Չինաստանի 12-ամյա բնակիչներից մեկը, ով ոսկրային քաղցկեղով է տառապում, Պեկինի հիվանդանոցներից մեկում եռաչափ տպված ողնաշարի ներպատվաստման է ենթարկվել:

 

Մի քանի ամիս առաջ Ցին անունը կրող դեռահասի մոտ բժիշկները Յուինգի սարկոմա՝ ոսկերն ախտահարող քաղցկեղի հազվադեպ տեսակ էին ախտորոշել: Իրավիճակից ելնելով՝ մասնագետները ստիպված էին տղայի ողնաշարի ախտահարված մասի հեռացմանը միտված վիրահատություն նախաձեռնել: Ընդ որում, սովորաբար հեռացված հատվածի փոխարեն տիտանից պատրաստված խողովակներ են տեղադրվում, սակայն այս անգամ հիվանդանոցի ղեկավարությունը որոշել էր նորույթ փորձարկել, հաղորդում է FoxNews-ը:

Ցինը աշխարհի եռաչափ տպված ողնաշար կրող առաջին բնակիչն է դարձել: «Մենք կարող ենք համակարգչային պատկերման արդյունքում ստացված ողջ տեղեկությունները եռաչափ տպագրության համար անհրաժեշտ տվյալների վերածել եւ հիվանդի ոսկրային կառույցին համապատասխանող բաղադրիչներ ստեղծել», - նշել է հիվանդանոցի օրթոպեդիկ ծառայության ղեկավար Լյու Չժունուզյունը:

Մասնագետի հավաստիացմամբ, իպլանտները ոսկրերի հետ սերտաճման տեսանկյունից, ոչ մի խնդիր չեն հարուցում, այնպես որ, ամրացման համար կիրառվող հավելյալ նյութերի անհրաժեշտություն չի առաջանում: Կոնկրետ 12-ամյա տղայի համար տպված իմպլանտը տիտանի փոշուց է պատրաստվել: Այս մետաղը բարձր կենսահամատեղությամբ է աչքի ընկնում՝ ոսկրային հյուսվածքները դրա հետ արագ սերտաճելու հատկություն ունեն: «Երբ իմացա, որ առաջին անգամ է նման վիրահատություն իրականացվել, մի փոքր վախեցել էի: Բայց հետո մտածեցի, որ եթե եռաչափ տպագրությունը նախկինում էլ է բժշկական նպատակներով կիրառվել, ուրեմն՝ անհանգստանալու կարիք չկա», - պատմել է տղայի մայրը:

 

 

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. med.news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ